Հարցազրույց

21.07.2020 09:49


ՀՀ իշխանությունները մեզ սպառնացող թուրք-ադրբեջանական վտանգի մի մասն են․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

ՀՀ իշխանությունները մեզ սպառնացող թուրք-ադրբեջանական վտանգի մի մասն են․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

Հայաստանն այսօր արտաքին քաղաքականություն ընդհանրապես չունի, սակայն սահմանային լարվածությունն ապացուցեց այն, որ ՀՀ բանակը տարածաշրջանի ամենաուժեղ բանակն է: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը:

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ սահմանին հրետանակոծությանը զուգահեռ՝ Ադրբեջանն անցավ քաղաքական հարձակման, մինչդեռ հայկական կողմը լուռ էր. «Ընթանում էր հրետանային պատերազմ, իսկ Հայաստանում վարչապետ, ՊՆ նախարար ու ԱԳ նախարար չկա: Միայն գիշերը մամուլում հայտնվեց մեր ԱԳ նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ հակառակորդի կողմից եղել է սադրանք, մինչդեռ Ադրբեջանն իր բոլոր լծակներով հայտարարել էր միջազգային կառույցներին, որ մենք ենք առաջինը հարձակվել»:

Դավիթ Շահնազարյանը նշում է, որ սահմանային լարվածության հաջորդ օրը Կառավարության արտահերթ նիստին պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետը տեղյակ չէ՝ ինչ է ամբողջ գիշեր եղել հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով. «Ստացվում է՝ ՀՀ-ի ամբողջ գործունեությունը աշխատում էր ոչ թե ի օգուտ Հայաստանի, այլ՝ Ադրբեջանի: Մինչդեռ հայկական կողմը պետք է ամեն ինչ աներ, որ Հայաստանում արված հայտարարությունները հասցվեին միջազգային կառույցներին»:

Հարցին՝ ինչո՞ւ էր հայկական կողմը վարանում Ադրբեջանի քայլերին կոպիտ գնահատական տալ, Դավիթ Շահնազարյանը պատասխանել է. «Եկեք ֆիքսենք մի բան. Հայաստանի Հանրապետության վրա եղել է հարձակում՝ վարչապետ գոյություն չունի, ՊՆ նախարար գոյություն չունի, բանակը կռվում է, ԱԳ նախարարություն գոյություն չունի»:

Անդրադառնալով այս գործընթացներում ՀԱՊԿ-ի չխառնվելուն ու հայկական կողմից դրան ուղղված արձագանքներին՝ Դավիթ Շահնազարյանը նշել է. «Լավ կլինի՝ Հայաստանում նախ հասկանան՝ իրենից ինչ է ներկայացնում ՀԱՊԿ-ը: Սա կառույց է, որտեղ ամեն մի պետություն ունի իր ռազմաքաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը