«Սարգիս Հացպանյանը այս վերաբերմունքին արժանանում է իր անկոտրում կամքի համար»
Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտի մասնակից, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը, որ ազատազրկման է դատապարտվել իր ծավալած հրապարակային քաղաքական գործունեության համար՝ դեռեւս 2009թ. ամռանը հրապարակված համաներման արդյունքում պետք է ազատ արձակված լիներ: Սակայն ՀՀ իշխանությունները արհեստական ու մտացածին պատճառաբանություններով հրաժարվեցին նրան ազատ արձակել: Այն ժամանակ էր արդեն պարզ, որ Հացպանյանի նկատմամբ առանձնահատուկ չարությամբ լցված իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի նա հնարավորինս երկար մնա ազատազրկման մեջ: Հետագայում էլ առանց հիմնավոր պատճառների մերժեցին նրան պայմանական վաղակետ ազատ արձակել:
Պարզ է, որ քաղբանտարկյալն այս վերաբերմունքին արժանանում է իր անկոտրում կամքի ու ցուցաբերած սկզբունքայնության համար:
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դատապարտում է գործող իշխանությունների այս քինախնդիր վերաբերմունքը Սարգիս Հացպանյանի եւ մյուս քաղաքական բանտարկյալների նկատմամբ եւ իր զորակցությունն է հայտնում նրանց:
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե