Աշխարհ

20.07.2020 21:32


Իսրայելում ձերբակալել են վարչապետի և պաշտոնյաների հասցեին սպառնալիքների մեջ կասկածվողին

Իսրայելում ձերբակալել են վարչապետի և պաշտոնյաների հասցեին սպառնալիքների մեջ կասկածվողին

Իսրայելում ձերբակալվել Է եւ դատարանի առջեւ կկանգնի երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ մյուս պաշտոնյաների հասցեին Համացանցում սպառնալիքներ տարածելու մեջ կասկածվողը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Ոստիկանության կիբեռստորաբաժանումը Նեթանիա քաղաքից 23 տարեկան կասկածյալին ձերբակալել Է այն բանից հետո, երբ նա սպառնալիքներով հաղորդագրություն Է ուղարկել կառավարության պաշտոնյաներին, այդ թվում՝ վարչապետին»,-ասվում Է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ձերբակալվածի խափանման միջոցը կորոշի Ռիշոն-լե-Ցիոնի դատարանը:

Նաթանյահուն ավելի վաղ քանիցս բողոք Է ներկայացրել ոստիկանությանը իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին սոցիալական ցանցերում տարածվող սպառնալիքների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը