Տնտեսական

20.07.2020 14:19


ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերը այս տարվա հունվար-հունիսին կազմել են 26 մլրդ 339 մլն 387 հազար դրամ:

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 25 մլրդ 978 մլն 780 հազար դրամ մուտքերով, երրորդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 21 մլրդ 629 մլն 546 հազար դրամով մուտքերով: Դրան հաջորդում է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը՝ ավելի քան 12 մլրդ 771 մլն դրամ մուտքերով, հնգյակը եզրափակում է «ՍիՓիԷս օիլ»-ը՝ 9 մլրդ 678 մլն 792 հազար դրամ մուտքերով:

Խոշոր հարկատուների տասնյակում են «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը, «Ֆլեշ»-ը, «Ֆիլիպ Մորրիդ Արմենիա»-ն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, «ՄՏՍ Հայաստան»-ը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմինկատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Այս խորագրի վերջին նյութերը