Լրահոս

06.04.2011 15:51


ՆԱՏՕ–ն հերքել է իր անգործության մասին մեղադրանքները

Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, Հյուսիսատլանտյան դաշինքը հերքել է լիբիական ապստամբների կողմից հնչեցրած այն մեղադրանքները, թե ՆԱՏՕ–ն անգործության է մատնված։

ՆԱՏՕ–ն հիշեցրել է, որ Լիբիայի վրա օդային հարվածերը օր օրի ավելանում են։

Հիշեցնենք, որ  Լիբիայի ապստամբների ռազմական ներկայացուցիչը հայտարարել էր, որ  ՆԱՏՕ–ն անգործության է մատնված այն  ժամանակ, երբ Քադաֆին օր օրի ավելի ու ավելի մեծ հարվածներ է հասցնում։

Այս խորագրի վերջին նյութերը