Աշխարհ

20.07.2020 12:14


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1039 դեպք: Ապաքինվել է ևս մեկ պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 900:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5687 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 232-ը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը