ՀԱԿ և Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները «Ժառանգության» մասին
Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին անտեսելը մեկնաբանելով՝ ՀԱԿ ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանն ասել է, որ «Ժառանգության» գործունեության մեջ գոնե վերջին շրջանում ՀԱԿ–ին աջակցող դրվագները շատ քիչ էին և դա սպառվել է փաստահավաք խմբի շրջանակներում ՀԱԿ–«Ժառանգություն» արդյունավետ համագործակցությամբ։
Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Գալստյանն, ընդգծել է, որ «Ժառանգության» պաշտպանը չլինելով հանդերձ, պետք է հիշեցնի, որ այդ կուսակցության մեջ ունի շատ լավ ընկերներ և նրանք այն մարդիկ էին, ովքեր, երբ ՀԱԿ շատ առաջնորդներ անհասանելի ընդհատակում էին գտնվում, առավոտից երեկո ոստիկանատներում էին ու ՀԱԿ ակտիվիստներին էին այնտեղից դուրս հանում։
–Ինձ համար տարօրինակ է, որ այդ տիպի վիրավորական ու ստորացուցիչ վերաբերմունք է ցուցաբերվում այն մարդկանց նկատմամբ, ովքեր, անկախ ամեն ինչից, ունեցել են որոշակի ներդրում այդ մարդկանց ազատության հետ,– նշել է Ն.Գալստյանը։

7or.am