Նարեկ Գալստյան. «Արդյո՞ք այդ ժողովրդին պետք է առաջնորդի ՀԱԿ–ը»
«Հայելի» ակումբում բանավիճել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը և Հնչակյան կուսակցության Սարգիս Տխրունի երիտասարդկան միության անդամ Նարեկ Գալստյանը։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին Մանուկ Սուքիասյանն օրինակ է բերել, որ իր հարևաններից մեկից հիվանդանոց մուտք գործելու համար 500 դրամ են պահանջել ու ՀԴՄ կտրոն են տվել ու նշել, որ խնդիրները սկսում են հենց նման մանրուքներից ու պատահական չէ, որ այս փուլում ՀԱԿ հանրահավաքներին մասնակիցների թիվը գնալով մեծանում է։ Նա նշել է, որ երկիրը տարբեր ցուցանիշներով օրհասական վիճակի է հասել։
–Երկիրը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ և այդ առումով ապրիլի 8–ի առաջիկա սպասվող հանրահավաքը, իմ կարծիքով, շատ լուրջ հանգրվան է և անձամբ ես ունեմ շատ հստակ ակնկալիք, որ այդ օրը պետք է սկսի մի այնպիսի գործընթաց, որը տեսանելի ժամանակահատվածում կհանգեցնի իշխանափոխության,– ասել է Մանուկ Սուքիասյանը։
Մեկնաբանելով Հովհաննես Սահակյանի հայտարարությունը, որ իշխանությունն այս անգամ ՀԱԿ–ին թույլ չի տա մուտք գործել Ազատության հրապարակ, որ ժողովուրդը չհիասթափվի, քանի որ իշխանությունը տեսավ, որ ՀԱԿ–ը ոչինչ չունի անելու, ՀԱԿ ներկայացուցիչն ասել է.
–Երևի իրանք «անել» ասելով նկատի ունեն արյան գնով իշխանության հասնելը կամ պահպանելը։ Բնականաբար ՀԱԿ օրակարգում նման խնդիր դրված չէ։ Ինչ վերաբերում է թողնելուն, ակնհայտ էր, որ այնտեղ այնքան մարդ կար, որ իրենք չէին կարող չթողնել։
Ինչ վերաբերում է Ազատության հրապարակ մտնելուց հետո ժողովրդի մոտ առաջացած հիասթափությանը, Մ.Սուքիասյանն ասել է, որ ապրիլի 8–ին բոլորը կհամոզվեն, որ դա հեռուստատեսություն կոչվածի կիրառած տեխնոլոգիայի հետևանք էր։
Հակադարձելով ՀԱԿ ներկայացուցչին Հնչակյան կուսակցության անդամ Նարեկ Գալստյանն ասել է, որ եղել են դեպքեր, երբ հանրահավաքին մասնակիցների թիվը շատ ավելի շատ է եղել և ոստիկանությունը չի նահանջել ու ՀԱԿ–ն է հետ քայլ կատարել.
–Բայց արդյո՞ք այդ ժողովրդին պետք է առաջնորդի ՀԱԿ–ը կամ ՀԱԿ–ի ղեկավարությունը, որովհետև ինձ համար տարբերություն չկա Xօլիգարխին փոխարինելու է Y օլիգարխը՞, թե՞ ոչ,– ընդգծել է Նարեկ Գալստյանը։
Նա նաև նշել է, որ արտահերթ խորհրդարանակն և նախագահական ընտրություններն իր համար այս պահին իրատեսական չեն։

7or.am