Բողոքի ակցիա Կոմիտասի գյուղատնտեսական շուկայում. փորձում են փակել այն (տեսանյութ)
news.am-ը հայտնում է, որ ոստիկանությունը և քաղաքապետարանն այսօր՝ հուլիսի 19-ին, Կոմիտասի գյուղատնտեսական շուկայի առևտրականներին թույլ չեն տալիս աշխատել, վերջիններս բողոքում են արգելքի դեմ:
«9 տարի է՝ մենք այստեղ աշխատում ենք, միակ տեղն ա, որտեղ գյուղացին կարողանում ա իր ապրանքն իրացնել, անիմաստ շուկա՞ ա ձեզ համար: Մեզ թվում ա, որ մի լուրջ մարդու մենք խանգարում ենք, վերեւից էլ հրաման կա, որ փակեք այն»,-քաղաքապետարանի ներկայացուցչին դիմեց առեւտրականներից մեկը:
Լրագրողների հետ զրույցում պաշտոնյան նշեց, որ մոտակա նմանատիպ խանութների աշխատակիցները բողոքում են, որ շուկայի պատճառով շաբաթական 3 օր բացարձակապես առեւտուր չի լինում. «Արաբկիրում նմանատիպ 100-200 տնտեսվարող ունենք, որոնք 3 օր ընդհանրապես առեւտուր չեն անում, նրանց բողոքն էլ է»։