Լրահոս

06.04.2011 14:39


Գ. Գինոսյան. «Հայ ավանդական ընտանիք հասկացողությունը այսօր խարխլված է»

«Կարին» ավանդական երգի–պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը այսօրվա ասուլիսի ժամանակ նշել է, որ երկրի առաջընթացի գործում ավանդույթները քաոսի չվերածելու միակ նախապայմանն են եղել։

Նրա կարծիքով՝ այլևս չկան իրական եղբայրության հասկացողությունը, ծնող–զավակ հարաբերությունը, որը Հայաստանի փլուզման համար լավագույն ճանապարհն է։

–Հայ ավանդական ընտանիք հասկացողությունը այսօր խարխլված է մեր 3 երեք նախագահների իշխանության պատճառով, երբ ստեղծվեց հասարակարգ, որտեղ տղամարդը աստիճանաբար դուրս մղվեց և դարձավ բակում նարդի, շախմատ խաղացող, իսկ կինը Թուրքիայից առևտուր անող,–նկատել է Գ.Գինոսյանը։

–Ընդհանուր ֆունկցիոնալ խախտում է տեղի ունեցել։ Հիմա երբ կինն է աշխատում, տղամարդը ընտանիքի ներքին ֆունկցիաները վերցնում է իր վրա, ասել է նա՝ հավելելով, որ սա այնքան էլ հասարակության խնդիրը չէ, որքան կառավարման համակարգի բացթողումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը