Աշխարհ

19.07.2020 10:59


Ամերիկացի ֆուտբոլիստի հայ կինը հայրենակիցներին սատարել է բիկինիով լուսանկարով

Ամերիկացի ֆուտբոլիստի հայ կինը հայրենակիցներին սատարել է բիկինիով լուսանկարով

Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը` պարուսույց Լիլիթ Ավագյան–Բուշը, սատարել է հայրենիքին։

Նա հետևել է Շերի, Քիմ Քարդաշյանի ու Ալեքսիս Օհանյանի օրինակին։

Իհարկե, այստեղ նա անցել է Քիմ Քարդաշյանին ու մերկացրել է մարմնի մեծ մասը։ Նա վառ կարմիր լողազգեստ է ընտրել ու գրել է «Artsakhe Merna»։

Հավանաբար գեղեցկուհուն իրականում չի հետաքրքրում՝ ինչ է իրականում կատարվում հայրենիքում, քանի որ բոլորին հայտնի է, որ ռազմական գործողությունները կատարվում են Հայաստանի, ոչ թե Արցախի տարածքում։

Մեկ օր առաջ Լիլիթը ևս մեկ լուսանկար է հրապարակել՝ Հայաստանի զինանշանը ու գրել. «Ես սիրում եմ քեզ»։

Բաժանորդները միանգամից սկսել են հաճոյախոսություններ գրել ու սատարել են տեղեկատվական պատերազմում հայրենիքին օգնելու` Ավագյան– Բուշի ձգտումը։

Եղել են նաև այսպիսի մեկնաբանություններ` «Կեցցես, Լիլիթ ջան», «Ստիպիր ամուսնուդ հայամետ որևէ բան հագնել», «Լավիկն է», «Գեղեցկուհի ներքուստ ու արտաքուստ»։

Աղջիկը նախկինում էլ էր ուրախացնում երկրպագուներին հայամետ արարքներով․ նա ՀՀ զինանշանով դաջվածք է արել, երեխաներին հայերեն է սովորեցրել և այլն։

Համացանցի օգտատերերի կարծիքով` 30-ամյա Լիլիթ Ավագյան Բուշը 37–ամյա Քիմ Քարդաշյանի «կլոնն» է։

Թեև Լիլիթ Ավագյանը հիմա կարճ սանրվածքով է, միևնույնն է՝ նրան Քարդաշյանի պատճենն են համարում, քանի որ օգտատերերի կարծիքով` Քարդաշյանի նման է ոչ միան հագուստի ոճը, այլև նախկին պարուհու կազմվածքն ու դիմահարդարումը:

Բայց բլոգերությունը Լիլիթի մոտ Քիմի պես լավ չի ստացվում․ նա Instagram-ի էջում ընդամենը 183 հազար բաժանորդ ունի։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը