Իսրայելում պահանջում են վարչապետ Նեթանյահուի հրաժարականը. ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ցույցերի մասնակիցներին
Իսրայելի ոստիկանությունը սկսել է ձերբակալել Թել-Ավիվում և Երուսաղեմում հուլիսի 18-ի երեկոյան մեկնարկած հակակառավարական ցույցերի մասնակիցներին՝ ջրցան մեքենաներ կիրառելով:
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն այդ քայլին են գնացել, երբ ցուցարարները իրենց ուղղությամբ տարբեր առարկաներ ու ճայթուկներ են նետել:
Ցուցարարներն, ի նշան բողոքի, ճանապարհներ են փակում՝ պահանջելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը:
Հուլիսի 19-ին Երուսաղեմի շրջանային դատարանում նախատեսված է վարչապետ Նեթանյահուի նկատմամբ հարուցված քրեական գործող դատական երկրորդ նիստը: Նեթանյահուն մեղադրվում է երկրի ամենախոշոր հեռահաղորդակցական ընկերությունից կաշառք վերցնելու համար՝ ընկերության կողմից վերահսկվող լրատվական ռեսուրսներից մեկի նպաստավոր վերաբերմունքը վայելելու նպատակով:

Աղբյուրը՝ tert.am