Աշխարհ

18.07.2020 18:15


«Դադարեք խեղաթյուրել փաստերը և Հայաստանի ագրեսիայի մասին կեղծ տեղեկատվություն տարածելը: Հայաստանում ապրում են արժանապատիվ և բարի մարդիկ»․ Սևակ Խանաղյան

«Դադարեք խեղաթյուրել փաստերը և Հայաստանի ագրեսիայի մասին կեղծ տեղեկատվություն տարածելը: Հայաստանում ապրում են արժանապատիվ և բարի մարդիկ»․ Սևակ Խանաղյան

Երգիչ Սևակ Խանաղյանն իր Instagram-ում գրառում է կատարել, որում ասվում է․

«Ես հայ եմ։ #վերջպատերազմին։ Տագնապով եմ հետևում Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Այնտեղ մի քանի օր եղել են մարտեր։ Վառ հիշատակ զոհվածներին։ Ես դեմ եմ պատերազմին, ես դեմ եմ նաև հորինված մեղադրանքներին։

Դադարեք խեղաթյուրել փաստերը և կեղծ տեղեկատվություն տարածել Հայաստանի ագրեսիայի մասին: Հայաստանում ապրում են արժանապատիվ և բարի մարդիկ։ Մենք ընկերասեր ժողովուրդ ենք։ Եվ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից։ Հայաստանը կարող է միշտ իրեն պաշտպանել։ Այդպես եղել է, այդպես կա և այդպես կլինի։ Աստված պահապան լինի Հայաստանին»։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը