Աշխարհ

18.07.2020 17:08


Սերգեյ Շոյգուն Բաքվի նախաձեռնությամբ բանակցություններ է վարել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ. «ՌԻԱ Նովոստի»

Սերգեյ Շոյգուն Բաքվի նախաձեռնությամբ բանակցություններ է վարել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ. «ՌԻԱ Նովոստի»

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Պն նախարար Զաքիր Հասանովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը:

«Շաբաթ առավոտյան Բաքվի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների փոխհարաբերություններին և համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Բացի այդ, նրա խոսքով, Շոյգուն Հասանովին տեղեկացրել է ուրբաթ օրը սկսված զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգման մասին:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ այդ միջոցառումը պլանային է և ոչ մի կերպ կապված չէ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ»,-նշել է նա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ, երկրի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը կարգադրել է բանակի անսպասելի ստուգում անցկացնել: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ստուգումը վերաբերում է Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններին, Օդադեսանտային զորքերին, Հյուսիային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի ծովային հետևակին:

Շոյգուն մանրամասնել է, որ ստուգման շրջանակում կիրականացվի 56 մարտավարական զորավարժանք, որոնց կմասնակցի մոտ 150 հազար զինծառայող, ավելի քան 26 հազար միավոր տեխնիկա, 414 թռչող սարք, 106 նավ:

ՊՆ-ից հայտնել են, որ ստուգումն անցկացվում է բանակի պատրաստության մակարդակի գնահատման, ինչպես նաև զորամասերին և միավորումներին «Կովկաս-2020» զորավարժություններին մասնակցելու թույլտվություն տալու համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը