Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավարուհու առջևի ատամն ընկել է հենց լուրերի թողարկման ժամանակ (տեսանյութ)
Ուկրաինական «1+1» հեռուստաալիքի հաղորդավարուհի Մարիչկա Պադալկոյիառջևի ատամն ընկել է լուրերի թողարկման ժամանակ: Սակայն հեռուստահաղորդավարուհին իրեն չի կորցրել, բռնել է այն ու շարունակել լուրերի թողարկումը:
Միջադեպը ցուցադրող տեսանյութը հայտնի է դարձել սոցցանցերում: Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերը գովել են հաղորդավարուհու պահվածքը և ցավ հայտնել կատարվածի առնչությամբ:
Նա նշել է, որ ոչ թե դիմացի ամբողջ ատամն է ընկել, այլ դրա մի մասը, որը վերջերս ատամնաբույժն էր դրել: Նա նշել է, որ ատամնաբույժն արգելել էր իրեն մինչ բուժման ավարտն առջևի ատամներով որևէ բան կծել, իսկ նա հետևողական չի գտնվել:
«Նոր «փառքը» եկավ այնտեղից, որտեղից չէինք սպասում: Աջակցությունը նույնպես: Սա, հավանաբար, քսան տարվա աշխատանքիս ընթացքում ամենակուրիոզային դեպքն էր: Ուղիղ եթերը հենց դրանով է հիասքանչ, որ այն միշտ անկանխատեսելի է»,-ասել է Պադալկոն:
Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավարուհու առջևի ատամն ընկել է հենց լուրերի թողարկման ժամանակ (տեսանյութ)
Ուկրաինական «1+1» հեռուստաալիքի հաղորդավարուհի Մարիչկա Պադալկոյի առջևի ատամն ընկել է լուրերի թողարկման ժամանակ: Սակայն հեռուստահաղորդավարուհին իրեն չի կորցրել, բռնել է այն ու շարունակել լուրերի թողարկումը:
Միջադեպը ցուցադրող տեսանյութը հայտնի է դարձել սոցցանցերում: Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերը գովել են հաղորդավարուհու պահվածքը և ցավ հայտնել կատարվածի առնչությամբ:
Ավելի ուշ Պադալկոն ինստագրամյան իր էջում մեկնաբանել է կատարվածը:
Նա նշել է, որ ոչ թե դիմացի ամբողջ ատամն է ընկել, այլ դրա մի մասը, որը վերջերս ատամնաբույժն էր դրել: Նա նշել է, որ ատամնաբույժն արգելել էր իրեն մինչ բուժման ավարտն առջևի ատամներով որևէ բան կծել, իսկ նա հետևողական չի գտնվել:
«Նոր «փառքը» եկավ այնտեղից, որտեղից չէինք սպասում: Աջակցությունը նույնպես: Սա, հավանաբար, քսան տարվա աշխատանքիս ընթացքում ամենակուրիոզային դեպքն էր: Ուղիղ եթերը հենց դրանով է հիասքանչ, որ այն միշտ անկանխատեսելի է»,-ասել է Պադալկոն:
Աղբյուրը՝ tert.am