Վարչական վարույթ՝ բեռնափոխադրող ընկերությունների հանդեպ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտեց բեռնափոխադրող ընկերությունների վարքագծի հետ կապված ուսումնասիրությունը:
Այսօր, ապրիլի 6-ին կայացած Հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ վարչական վարույթ հարուցել շուկայում գործող 4 ընկերությունների հանդեպ: Դրանք են. «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և «ՍՕՀՕ»: Վարչական վարույթի ավարտից հետո, օրենքով սահմանված ժամկետներում արդյունքները կներկայացվեն հանրությանը:
Հիշեցնենք, որ համաձայն մամուլի հրապարակումների, ինչպես նաև առևտրականների հավաստիացումների, տարեսկզբին վերոնշյալ 4 տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարի չափը: Նույն աղբյուրների պնդմամբ, Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի մաքսազերծումը 4 դոլարից դարձել է 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7 դոլարի փոխարեն՝ 14 դոլար: