«Ո՛չ, ես ցանկանում եմ, որ մարդիկ որոշակի ազատություն ունենան». Թրամփը մտադիր չէ խորհուրդ տալ բոլոր ամերիկացիներին դիմակ դնել (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ խորհուրդ տալ բոլոր ամերիկացիներին դիմակ դնել:
«Ո՛չ, ես ցանկանում եմ, որ մարդիկ որոշակի ազատություն ունենան: Ես չեմ հավատում նրան ու համաձայն չեմ այն հայտարարության հետ, որ եթե բոլորը սկսեն դիմակ դնել, ապա այս ամենը կվերանա»,-ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե չի ցանկանում արդյոք խորհուրդ տալ բոլոր ամերիկացիներին դիմակ դնել:
«Ինչպես գիտեք, դիմակները նույնպես խնդիրներ են առաջացնում: Այնուամենայնիվ, ես հավատում եմ դիմակներին: Կարծում եմ՝ դիմակը լավ բան է»,-հավելել է նա:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը նախկինում միայն մեկ անգամ է դիմակով հայտնվել հանրությանը՝ անցած հանգստյան օրերին ռազմական հոսպիտալ այցի ժամանակ: Մինչ դա, նա երկար ժամանակ դիմակ չի կրել, թեև վստահեցնում էր, որ դիմակով ասես վեսթեռնների հերոս լինի:
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3,7 մլն դեպք, մոտ 142 000 մարդ մահացել է:

Աղբյուրը՝ tert.am