Լրահոս

06.04.2011 13:26


Գագիկ Գինոսյան. «Հայ կինը ընտանիքում երբեք անտեսված չի եղել»

Այսօր «ազգային արժեքների պահպանման գործում հայ կնոջ դերը» թեմայի շուրջ են խոսել «Կարին» ավանդական երգի–պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը և «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

Գագիկ Գինոսյանը նշել է, որ տպավորություն է ստեղծվում, թե մենք կանանց իրավունքները անտեսող ժողովուրդ ենք, և հայ կանայք ստորադասված են եղել։

Սակայն իրականում մոր պաշտամունք, ինչպիսին կա հայ ժողովրդի մեջ, թերևս ոչ մի ազգի մեջ չկա, և մոր դերը դաստիարակության ու ընտանիքի ներքին ղեկավարման մեջ շատ մեծ է եղել,–ընդգծել է նա։

Նա նկատել է, որ բնությամբ տղամարդն ու կինն արդեն հավասար չեն, ու յուրաքանչյուրն ունի իր ֆունկցիան, և լուրջ հավասարության մասին խոսել սխալ կլինի։

Գ. Գինոսյանը կարծում է, որ հայ կինը հայկական օջախում ու ընտանիքում երբեք անտեսված չի եղել։

Բանախոսը նշել է, որ նահապետական ընտանիքներում կարևորվում էր հարսնությունն ու ամոթխածությունը, որի կորուստն է, որ այսօր մեր շորջբոլորը տեսնում ենք անբարոյականություն, որի պատճառը նաև դարերով փորձված կանոնակարգի անտեսումն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը