Մեթյու Բրայզա. «Ինչո՞ւ ադրբեջանական քաղաքացիական հասարակությունը չի ցանկանում հարաբերություններ հաստատել հայերի հետ»
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական «Ireli» երիտասարադական ՀԿ–ի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացման ադրբեջանցիների գաղափարը անընդունելի է։
–Չէ՞որ ներկա պահին Բաքու–Նախիջևան ավիաթռիչքը կատարվում է Հայաստանի օդային սահմանով և դա համարվում է թույլատրելի,–հայտարարել է նա ։
Մեթյու Բրայզան նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների շփումը շատ կարևոր է, և որ հայկական կողմից նա մեծ ցանկություն է նկատում, իսկ ադրբեջանական կողմը չգիտես ինչու ցանկություն չունի։
Նա նույնիսկ դիմել է լսարանին և հարցրել, թեինչո՞ւ ադրբեջանական քաղաքացիական հասարակությունը չի ցանկանում հարաբերություններ հաստատել հայերի հետ։
Մեթյու Բրայզա. «Ինչո՞ւ ադրբեջանական քաղաքացիական հասարակությունը չի ցանկանում հարաբերություններ հաստատել հայերի հետ»
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական «Ireli» երիտասարադական ՀԿ–ի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացման ադրբեջանցիների գաղափարը անընդունելի է։
–Չէ՞որ ներկա պահին Բաքու–Նախիջևան ավիաթռիչքը կատարվում է Հայաստանի օդային սահմանով և դա համարվում է թույլատրելի,–հայտարարել է նա ։
Մեթյու Բրայզան նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների շփումը շատ կարևոր է, և որ հայկական կողմից նա մեծ ցանկություն է նկատում, իսկ ադրբեջանական կողմը չգիտես ինչու ցանկություն չունի։
Նա նույնիսկ դիմել է լսարանին և հարցրել, թե ինչո՞ւ ադրբեջանական քաղաքացիական հասարակությունը չի ցանկանում հարաբերություններ հաստատել հայերի հետ։