Հայերի ոգին չի կոտրվել, երբ նրա գոյությունը վտանգված էր. այն չի կոտրվի նաև հիմա. Թինա Կանդելակի
Հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին, խոսելով այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին, հիշեցրել է, որ իր երակներում նաև հայկական արյուն է հոսում: Նա շեշտել է, որ յուրաքանչյուր մարդ, որի երակներում մի քիչ հայկական արյուն կա, կկանգնի հայ ժողովրդի կողքին, քանի որ ճշմարտությունը հայերի կողմն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդավարն այս մասին գրել է «Տելեգրամ»-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ անտարբեր չէ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ. ժողովուրդ, որը բազմաթիվ փորձությունների է ենթարկվել. այդ թվում և ցեղասպանությունը, որն իրականացրել է Օսմանյան կայսրությունը:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ներկայիս բախումների հետևանքով մարդիկ են զոհվում: Ռմբակոծություններ, դիվերսիաներ, կրակոցներ խոշոր տրամաչափի զենքերից: Բաքվում ցույցեր են իրականացվում հանուն պատերազմի: Հանուն պատերազմի: Այստեղ ճիշտ պահն է ասելու, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում, բայց դա այնքան էլ այդպես չէ: Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել անգամ այն ժամանակ, երբ նրա գոյությունը վտանգված էր: Այն չի կոտրվի նաև հիմա»,-ընդգծել է Թինա Կանդելակին:
Նա հորդորել է անհապաղ դադարեցնել հակամարտությունը և սպանությունը՝ շեշտելով, որ դարերի ընթացքում պետք էր վերջապես գիտակցել, որ ուժի լեզվով Հայաստանի հետ խոսել երբեք չի ստացվի: