Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով հուլիսի 16-ին պաշտոնից ազատված արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում խոսել է ապագայի ծրագրերի մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
«Պաշտոնը հավերժ չէ, այդ իսկ պատճառով ես ինձ լավ եմ զգում: Ես այդ պաշտոնին շատ տարիներ եմ աշխատել: Տանը նստած եմ, ապագայի վերաբերյալ ոչ մի ծրագիր չեմ կազմել: Երբ որոշում ընդունեմ, խոստանում եմ կիսվել ձեզ հետ»,-ասել է Մամեդյարովը` խուսափելով պատասխանել այն հարցին, թե արդյոք կմնա Ադրբեջանում, թե կմեկնի ԱՄՆ` իր երեխաների մոտ:
Նախկին նախարարը նաև իր կարծիքն է հայտնել իր իրավահաջորդի մասին:
«Հաջողություններ եմ մաղթում Ջեյհուն Բայրամովին, նա շատ գրագետ մարդ է: Մենք անձամբ ենք ծանոթ»,-ասել է Մամեդյարովը:
«Տանը նստած եմ». Էլմար Մամեդյարով

Աղբյուրը՝ tert.am