Լրահոս

06.04.2011 12:52


Սոցիոլոգ. «Հայաստանում ծնելիության մակարդակը կրճտվել է 2 անգամ»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ մենք կրճատվող ազգերի թվին ենք պատկանում։

–Հայաստանում ծնելիության մակարդակը կրճտվել է 2 անգամ՝ 80 հազարից հասնելով 40 հազարի, որը շատ լուրջ խնդիր է,–ասել է Ա. Ադիբեկյանը։

Նրա խոսքերով՝ Հայստանում ընտանիքների 60%–ը նուկլյար են, այսինքն բջիջային՝ ամուսիններ և երեխաներ, մոտ 30%–ը՝ երկսերունդ, բազմասերունդ են և 10%–ից պակասը ոչ լրիվ ընտանիքներ են՝ կամ հայրը չկա, կամ մայրը, կամ երեխաներ չունեն։

Ըստ սոցիոլոգի՝ հասարակության կարևորագույն խնդիրներից մեկը կանանց ավելի ծավալային ներգրավվումն է հասարակության մեջ, քանի որ մեզ մոտ տղամարդկանց քանակը կրճատվել է՝ 51–52%–ից նվազել է 46–47%–ի, ու այդ թիվը գնալով նվազելու է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը