Աշխարհ

17.07.2020 21:35


Թուրքիայի անունը ջնջվել է F-35 կործանիչների ծրագրի պաշտոնական կայքէջից

Թուրքիայի անունը ջնջվել է F-35 կործանիչների ծրագրի պաշտոնական կայքէջից

Համատեղ հարվածային կործանիչների ծրագրի շրջանակներում (Joint Strike Fighter program) F-35 կործանիչներ արտադրող ամերիկյան Lockheed Martin ընկերությունն իր կայքէջում կործանիչների ծրագրի «միջազգային մասնակիցների» ցուցակից հեռացրել է Թուրքիայի անունը։

Այս մասին հայտնում է թուրքական Savunma Sanayii Dergilik մասնագիտացված կայքը։

Այս որոշումը հաջորդել է հունիսի 11-ին ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի (SASC) կողմից 2021 թ. ֆիսկալ տարվա բյուջեում փոփոխություն անելու առաջարկի հաստատմանը, որով նախատեսվում է լրացուցիչ ձեռք բերել 16 միավոր F-35 կործանիչ, այդ թվում՝ Թուրքիային հատկացվելիք 6 միավոր F-35-ները, դրանք հատկացնելով ԱՄՆ օդուժին։ Նշենք, որ Թուրքիան ի սկզբանե Համատեղ հարվածային կործանիչների ծրագրի մասնակից 9 երկրներից մեկն էր։

Հիշեցնենք, որ 2017 թ. դեկտեմբերին Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման գործարքի կնքումից հետո ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մշտապես նշում էին, որ Ս-400-ները չեն կարող ներգրավվել ՆԱՏՕ ընդհանուր ՀՕՊ համակարգի մեջ։ Իսկ 2019թ․ հուլիսի 12-ին համակարգերի մատակարարման առաջին փուլից 5 օր անց ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Թուրքիայի անդամակցությունը F-35-երի ծրագրին պաշտոնապես դադարեցվում է։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը