ԱՄՆ–ն Լիբիայում ռազմական գործողությունների մեկ օրվա համար 4 մլն դոլար է ծախսում
Ինչպես հաղորդում է «Agence France Presse» գործակալությունը, ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի նախարար Մայքլ Դոնլին հայտարարել է, թե Լիբիայում ռազմական գործողությունների մեկ օրվա համար ԱՄՆ–ն 4 մլն դոլար է ծախսում:
Նա նաև նշել է, որ Լիբիայում ընթացող գործողություններում իր երկրի ակտիվ դերի նվազման հետ զգալի կնվազեն նաև ծախսերը:
Ընդհանուր առմամբ, ամերիկյան օդուժը Քադդաֆիի կողմնակիցների դեմ գործողությունների ընթացքում 75 մլն դոլար է ծախսել:
Նշենք, որ ավելի վաղ տարբեր լրատվամիջոցներում խոսվում էր այն մասին, որ ամերիկյան կողմի ծախսերն անցնում են 500 միլիոն դոլարը։
ԱՄՆ–ն Լիբիայում ռազմական գործողությունների մեկ օրվա համար 4 մլն դոլար է ծախսում
Ինչպես հաղորդում է «Agence France Presse» գործակալությունը, ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի նախարար Մայքլ Դոնլին հայտարարել է, թե Լիբիայում ռազմական գործողությունների մեկ օրվա համար ԱՄՆ–ն 4 մլն դոլար է ծախսում:
Նա նաև նշել է, որ Լիբիայում ընթացող գործողություններում իր երկրի ակտիվ դերի նվազման հետ զգալի կնվազեն նաև ծախսերը: Ընդհանուր առմամբ, ամերիկյան օդուժը Քադդաֆիի կողմնակիցների դեմ գործողությունների ընթացքում 75 մլն դոլար է ծախսել: Նշենք, որ ավելի վաղ տարբեր լրատվամիջոցներում խոսվում էր այն մասին, որ ամերիկյան կողմի ծախսերն անցնում են 500 միլիոն դոլարը։