Լրահոս

06.04.2011 12:31


Արմեն Աշոտյան.«Քանի դեռ ծնողը համաձայն է իր երեխայի կրթություն չստանալու դիմաց գումար վճարել՝ վզակոթին հասցնելու փոխարեն, կունենանք այն, ինչ ունենք»

Արմեն Աշոտյան.«Քանի դեռ ծնողը համաձայն է իր երեխայի կրթություն չստանալու դիմաց գումար վճարել՝ վզակոթին հասցնելու փոխարեն, կունենանք այն, ինչ ունենք»

Այսօր «Բարձրագույն ուսումնական հաստատություններում թափանցիկության և արդարության ավելացում» թեմայով ՀԳՄԾ համաժողովի ժամաբնակ բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Պատասխանելով հարցին, թե հանրակրթակա՞ն, թե՞ բուհական հաստատություններն են ավելի կոռումպացված՝ Արմեն Աշոտյանն ասել է, թե որ բնագավառում էլ լինի, կոռուպցիան՝ կոռուպցիա է։

Ըստ նրա՝ մարդկանց  գերակշիռ մասը հստակ ասում է, որ Հայաստանի կրթական համակարգը կոռումպացված է, բայց առկա կոռուպցիայի մասին մեծ մասը լսել է և միայն չնչին հատվածն է, որ առնչվել է դրան։

–Կոռուպցիոն գործողությունների մեջ մասնակից քաղաքացիների թիվը, որոնք հաստատում են, որ առնչվել են դրան, մի քանի անգամ ավելի պակաս է, քան այն մարդկանց, որ ուղղակի լսել են այդ մասին։ Կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի արդյունքներ չենք արձանագրի, քանի դեռ հասարակության մենթալիտետում փոփոխություններ չկան,  քանի դեռ ծնողը համաձայն է իր երեխայի կրթություն չստանալու դիմաց գումար վճարել՝ վզակոթին հասցնելու փոխարեն, կունենանք այն, ինչ ունենք,–ընդգծել է,– Արմեն Աշոտյանը:

Այս խորագրի վերջին նյութերը