ԿԲ նախկին նախագահ. «1991 թ.–ից հետո գյուղատնտեսությունը մատնվեց մոռացության»
Այսօր տնտեսական լրագրողների ակումբում քննարկվել է երկրի մակրոտնտեսական ներկա իրավիճակը՝ մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին։
Անդրադառնալով ոլորտի այսօրվա վիճակին՝ ԿԲ նախկին նախագահ, վարկային կազմակերպության ղեկավար Բագրատ Ասատրյանը նշել է, որ Հայաստանում մինչև 1991 թվականը վարվում էր ագրարային որոշակի քաղաքականություն։ «1991 թվականից հետո գյուղատնտեսությունը մատնվեց մոռացության։ Այսօր արդեն ոլորտի լուրջ խնդիրներից մեկը վարկավորման տոկոսադրույքի հարցն է։ Ընդհանրապես վարկավորման տոկոսադրույքի խնդիրը հավերժական խնդիր է։ Պետք է սկսել ոչ թե վարկավորման կամ տոկոսադրույքի, այլ զբաղվածության խնդրից։ Խնդիրը գյուղատնտեսության անարդյունավետության մեջ է։ Եվ ներկա պայմաններում բանկային համակարգը պատրաստ չէ աշխատել գյուղի հետ»,–նշել է ԿԲ նախկին նախագահը։