Աշխարհ

17.07.2020 13:25


Թուրքիայում 1 օրում Covid-19-ից 21 մարդ է մահացել

Թուրքիայում 1 օրում Covid-19-ից 21 մարդ է մահացել

Թուրքիայում հուլիսի 16-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 21 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 42․411 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 933 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.087 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 198.820 մարդ, իսկ 1.213 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 216․873 և մահվան 5․440 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 149.909-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը