Լրահոս

06.04.2011 11:55


Երևանի ամենահին կինոթատրոնը՝ «Նաիրին», վաճառվել է «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանին

Երևանի ամենահին կինոթատրոնը՝ «Նաիրին», վաճառվել է «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանին

Ապրիլի 3–ից Երևան քաղաքում գործելու է միայն մեկ կինոթատրոն՝ «Կինո Մոսկվան», քանի որ Երևանի ամենահին կինոթատրոնը` «Նաիրին», վաճառվել է: Ինչպես հաղորդում է «Yrevan.ru»–ն, կինոթատորոնի նոր սեփականատերը «Տաշիր» ընկերության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայր Սամվել Կարապետյանն է: Հիշեցնենք, որ վերջին տարիներին կինոթատրոնը վարձակալության էր տրված «Պարադիզ» ընկերությանը, որին պատկանում է նաև «Կինո Մոսկվան», սակայն շահութաբեր չլինելու պատճառով ընկերությունը չէր ցանկացել երկարացնել վարձակալության պայմանագիրը: «Yrevan.ru»–ն հաղորդում է, որ «Նաիրի» կինոթատրոնը  պատկանում էր երեք անձի` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Ալեքսան Հարությունյանին, «Ուլլիս» ընկերության սեփականատեր Արթուր Մանուչարյանին և «Կոնվերս» բանկի նախկին տեր Սմբատ Նասիբյանին: Թե ի՞նչ կլինի «Նաիրի» կինոթատրոնի ճակատագիրը՝ հայտնի չէ:

Այս խորագրի վերջին նյութերը