Ջեմալ փաշայի թոռն ասաց Ցեղասպանություն, իսկ Մnրգենթաուի ծոռը` ոչ
Անցյալ հինգշաբթի երեկոյան հարյուրավոր հայեր հավաքվել էին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA), մեծ մտահոգությամբ լսելու Հասան Ջեմալին` հայ ժողովրդի երեք գլխավոր դահիճներից մեկի` Ջեմալ փաշայի թոռանը: «Դեր Զորից մինչև Ծիծեռնակաբերդ. զրույց Հասան Ջեմալի հետ» խորագիրը կրող այս բացառիկ և վիճահարույց միջոցառումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Ասպետներ»-ը:
Հասկանալի է, որ մթնոլորտը խիստ լարված էր: Ընդարձակ դահլիճը լեփ-լեցուն էր, և ազատ տեղեր չլինելու պատճառով շատերը ստիպված էին հեռանալ: Դահլիճի ներսում զինված ոստիկանների և անվտանգության աշխատակիցների առկայությունը և հանգստացնող էր, և մտահոգիչ: Ջեմալը հաստատեց, որ նրան նախազգուշացրել էին Լոս Անջելես կատարելիք այցի առթիվ, սակայն բարեբախտաբար ամեն ինչ ընթացավ հանդարտ մթնոլորտի մեջ: Այդ երեկո ամենացնցողն այն չէր, թե ինչ ասաց Ջեմալը, այլ այն, թե ինչ չասաց մյուս բանախոսը` դոկտոր Պամելա Սթայները`դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը:
ՀԲԸՄ-ի «Ասպետներ»-ի նախագահ Գուրգեն Բերքսանլարն իր ողջույնի խոսքում բոլորին հրավիրեց «անկաշկանդ զրույցի»: Ընդունելով հանդերձ, որ որոշ հայեր մեծ կասկածանքով են վերաբերում Ցեղասպանությունը ճանաչած թուրքերին, նա հավատումէր, որ «առաջադեմ» թուրքերը, որոնք «հրապարակավ խոսում են 1915 թվականի իրադարձությունների մասին ..., ըստ երևույթին, գտնվում են ներկայիս թուրքական կառավարության հսկողությունից և հասանելիությունից դուրս»: Այնուհետև Բերքսանլարը ներկայացրեց գլխավոր բանախոս Հասան Ջեմալին և բանավեճի երկու մասնակիցներին` դոկտոր Պամելա Սթայներին և պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանին:
«Milliyet» օրաթերթի սյունակագիր Ջեմալն անմիջապես շահեց թերահավատ լսարանի վստահությունը, իր ողջույնի խոսքը նրան հղելով հայերեն` «բարև հարգելի բարեկամներ» և ասելով. «Ես եկել եմ այստեղ իմ սիրտն ու միտքը ձեր առջև բացելու.... Ես գիտեմ ձեր ցավը, Ցեղասպանության ձեր վիշտը, Մեծ եղեռնի ձեր վիշտը»: Անտեսելով Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որն արգելում է Հայոց ցեղասպանություն եզրն օգտագործել, նա իր ելույթի ընթացքում մի քանի անգամ խիզախորեն կրկնեց այդ խոսքերը: Նա միաժամանակ դատապարտեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունը, այն անվանելով «մեղսակցություն ոճրագործության մեջ»:
Ջեմալը պատմեց 2008 թվականին Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած իր շատ հուզիչ այցելության մասին, որտեղ նա մեխակներ էր դրել իր մտերիմ ընկերոջ` լրագրող Հրանտ Դինքի հիշատակին, որին թուրք ծայրահեղականները սպանել էին Ստամբուլում: Երևան կատարած այցելության ժամանակ նա ցնցող մի հանդիպում էր ունեցել Արմեն Գևորգյանի հետ, այն վրիժառուի թոռան, որը 1922 թվականին սպանել էր նրա պապուն` Ջեմալ փաշային:
Ջեմալը ներկայացրեց Թուրքիայում վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը` սկսած համատարած ժխտողականությունից մինչև ներողության քարոզարշավ, հայկական եկեղեցիների վերանորոգում և այդ թեմայով գիտական համաժողովների կազմակերպում: Նա հայերին խնդրեց այցելել Թուրքիա մասնակցելու «հիշողության վերականգնմանը»: Ջեմալը նրանց հորդորեց երբեք չմոռանալ անցյալը` առանց դրա գերին դառնալու:
Մինչ Ջեմալն իր անկեղծ ելույթով լավ տպավորություն թողեց լսարանի վրա, դոկտոր Սթայները հիասթափեցրեց ներկաներին` անդրդվելիորեն և միտումնավոր հրաժարվելովօգտագործել ցեղասպանությունբառը: Դրա փոխարեն նա կիրառեց թուրքական ժխտողական տերմինաբանությանը բնորոշ այնպիսի բառեր, ինչպիսիք են` «ողբերգություն», «տառապանք» և «1915 թվականի իրադարձություններ»: Որպես Միջհամայնքային վստահության կերտման ծրագրի տնօրեն նա խոսեց «հայերի և թուրքերի միջև վստահության կերտման հնարավոր քայլերի» մասին: Նա ապշեցրեց լսարանին, խնդրելով որ հայերն ընդունեն, թե «թուրք ժողովուրդը [որը] սարսափելիորեն տուժել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ... կարիք ունի և արժանի է դրա ճանաչմանը»: Չբավարարվելով այս վրդովեցուցիչ խնդրանքով, նա շարունակեց, հորդորելով հայերին «մտածել թուրքական տառապանքների ճանաչման մասին, նախքան իրենց տառապանքների համար ճանաչում ստանալը»:
Հարց ու պատասխանի ժամանակ, երբ ես մատնանշեցի այն զավեշտալի հակասությունը, երբ Ջեմալ փաշայի թոռը ազատորեն օգտագործում է Հայոցցեղասպանություն եզրը, մինչդեռ դեսպան Մորգենթաուի ծոռը` ոչ, դրան հետևեց դոկտոր Սթայների ոչ համարժեք պատասխանը: Նա արդարացավ, ասելով, որ «միջնորդի» դեր է կատարում` «հաշտեցման» ձգտելով հայերի և թուրքերի միջև:
Բանավեճի վերջին մասնակիցը` պրոֆ. Հովհաննիսյանը, խիստ ձայնով, քաղաքավար, սակայն միևնույն ժամանակ ծանրակշիռ պատասխան տվեց նախորդ բանախոսներին: Նա Հասան Ջեմալին ասաց, որ հայկական մեծ լսարանը հավաքվել է նրան լսելու ոչ թե որպես թուրք լրագրողի, այլ որպես Ջեմալ փաշայի թոռան: Նա բացատրեց, որ թուրք ոճրագործների մտայնության ըմբռնումը չի կարող որևէ կերպ արդարացնել նրանց գործողությունները: Նա բոլորին նախազգուշացրեց կանխամտածված ոչնչացման հետևանքով հայերի կրած տառապանքները չհավասարեցնել թուրքերի` պատերազմից կրած տառապանքների հետ: Նա շեշտեց, որ հայերը ոչ միայն ճանաչում են պահանջում, այլ, որն ավելի կարևոր է` իրենց բռնագրավված ունեցվածքի վերականգնումը: Նա կոչ արեց Թուրքիայի կառավարությանը` Պոլսո Հայոց Պատրիարքարանին վերադարձնել Թուրքիայում գտնվող հարյուրավոր հայկական եկեղեցիները: Վերջում, որպես դոկտ. Սթայներին ուղղված ակնարկ, պրոֆ. Հովհաննիսյանը շեշտեց, որ «հաշտեցումը» պահանջում է «զղջում արարքի համար»: Նրա ելույթն ընդունվեց հոտնկայս ծափահարություններով:
Ես համարում եմ, որ Ջեմալն անկեղծ էր և խիզախ: Նա հեշտությամբ կարող էր խուսափել Հայոցցեղասպանություն եզրն օգտագործելուց, պնդելով, որ այդ դեպքում նա կհայտնվի բանտում: Սակայն նա որևէ պատրվակով չհրաժարվեց դրանից և մի քանի անգամ օգտագործեց ցեղասպանություն եզրը: «Մեծ աղետի» համար իր պապին պատասխանատու անվանելով, նա ներկայիս Թուրքիան բնութագրեց որպես «մոլագար մի երկիր»:
Թեև դժվար է մոռանալ, որ Հասան Ջեմալը` Հայոց ցեղասպանության երեք կազմակերպիչներից մեկի թոռն է, սակայն ճիշտ չի լինի երեխաներին պատասխանատու ճանաչել իրենց ծնողների մեղքերի համար: Ջեմալի դիրքորոշումը կտրուկ փոխվել էր երկու տարի առաջ Բոստոնում նրա հայտնվելուց հետո, երբ նա խուսափում էր օգտագործել Հայոցցեղասպանություն եզրը: Կալիֆորնիայի համալսարանում ունեցած ելույթից հետո, մասնավոր զրույցում ես նրան հարցրի, թե արդյո՞ք չի մտահոգվում, որ իրեն կարող են դատի տալ ցեղասպանությունբառն օգտագործելու համար: Թեև նա ասաց, որ այդպես չի կարծում, սակայն կարևորելով իմ մտահոգությունը, Ստամբուլ վերադառնալուց հետո այդ մասին գրեց «Milliyet»-ի իր հոդվածում:
Այդ երեկո Ջեմալի միակ տհաճ խոսքը` Թուրքիայից հայկական հողերը վերադարձնելու պահանջատիրության մերժումն էր: Չնայած, զարմանալի չէ լսել մի թուրքի, անկախ այն բանից, թե որքան հանդուրժող է նա, որը պաշտպանում է իր երկրի ամբողջականությունը: Այնուամենայնիվ, նա հաստատեց, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ներողություն խնդրի հայերից և փոխհատուցում վճարի նրանց:
Մյուս կողմից, դոկտ. Սթայներին, որպես ամերիկացի հրեայի և դեսպան Մորգենթաուի անմիջական ժառանգի, չի կարելի արդարացնել ցեղասպանության եզրը օգտագործելուց համառորեն հրաժարվելու համար, չնայած նրա բարի մտադրությունների ինքնախոստովանությանը: Յուրաքանչյուր ոք, ով չի ընդունում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը, կորցնում է հայ-թուրքական հարաբերություններում կառուցողական դեր խաղալու բարոյական իրավունքը: Չի կարելի չեզոք դիրք գրավել զոհի և դահիճի միջև: Նա պետք է ուշադրություն դարձնի Հոլոքոստը վերապրած և Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիսելի հետևյալ իմաստուն խոսքերին. «Չեզոքությունը օգնում է կեղեքիչներին, բայց ոչ երբեք զոհին»:
Որպես միջնորդ երկու համայնքների միջև, դոկտ. Սթայները, հավանաբար հավատում է, որ չպետք է կողմնակալ լինել: Սակայն ճշմարտությունն ասելը բնավ չի նշանակում հայերի և թուրքերի մեջ որևէ մեկի կողմը լինել, ինչպես որ հրեական ողջակիզումը ճանաչելը չի նշանակում կողմնակից լինել հրեաներին: Բացի այդ, պարզ չէ, թե որպես միջնորդ ո՞րն է կոնկրետ նրա դերը: Ցեղասպանությունն այնպիսի վեճ չէ, որը միջնորդի կարիք ունենա: Եվ ինչպես կարող է նա հաշտեցնել երկու ժողովուրդների, առանց դահիճից հատուցում պահանջելու այն բանի համար, որ նրա նախապապն անվանել էր «Մի ազգի սպանդ»:
Կալիֆորնիայի համալսարանում իր ելույթից հետո, դոկտ. Սթայները էլեկտրոնային փոստով ինձ մի երկար նամակ էր ուղարկել, որտեղ լրացուցիչ բացատրություններ էր տվել միջնորդի իր դերի մասին, պնդելով, որ դեսպան Մորգենթաուն կպաշտպաներ իր գործը: Ես չեմ կարող հավակնել, որ դոկտ. Սթայներից ավելի լավ եմ ճանաչում նրա նախապապին, սակայն ծանոթ լինելով Ցեղասպանության ժամանակ և դրանից հետո դեսպան Մորգենթաուի մարդասիրական ջանքերին, կարող եմ առանց վարանելու ասել, որ նա հնարավոր ամեն ինչ կաներ հայերին արդարություն բերելու համար, քան թե չեզոք դիրք գրավեր դահիճների և նրանց զոհերի միջև:
Ջեմալ փաշայի թոռն ասաց Ցեղասպանություն, իսկ Մnրգենթաուի ծոռը` ոչ
Անցյալ հինգշաբթի երեկոյան հարյուրավոր հայեր հավաքվել էին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA), մեծ մտահոգությամբ լսելու Հասան Ջեմալին` հայ ժողովրդի երեք գլխավոր դահիճներից մեկի` Ջեմալ փաշայի թոռանը: «Դեր Զորից մինչև Ծիծեռնակաբերդ. զրույց Հասան Ջեմալի հետ» խորագիրը կրող այս բացառիկ և վիճահարույց միջոցառումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Ասպետներ»-ը:
Հասկանալի է, որ մթնոլորտը խիստ լարված էր: Ընդարձակ դահլիճը լեփ-լեցուն էր, և ազատ տեղեր չլինելու պատճառով շատերը ստիպված էին հեռանալ: Դահլիճի ներսում զինված ոստիկանների և անվտանգության աշխատակիցների առկայությունը և հանգստացնող էր, և մտահոգիչ: Ջեմալը հաստատեց, որ նրան նախազգուշացրել էին Լոս Անջելես կատարելիք այցի առթիվ, սակայն բարեբախտաբար ամեն ինչ ընթացավ հանդարտ մթնոլորտի մեջ: Այդ երեկո ամենացնցողն այն չէր, թե ինչ ասաց Ջեմալը, այլ այն, թե ինչ չասաց մյուս բանախոսը` դոկտոր Պամելա Սթայները`դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը:
ՀԲԸՄ-ի «Ասպետներ»-ի նախագահ Գուրգեն Բերքսանլարն իր ողջույնի խոսքում բոլորին հրավիրեց «անկաշկանդ զրույցի»: Ընդունելով հանդերձ, որ որոշ հայեր մեծ կասկածանքով են վերաբերում Ցեղասպանությունը ճանաչած թուրքերին, նա հավատում էր, որ «առաջադեմ» թուրքերը, որոնք «հրապարակավ խոսում են 1915 թվականի իրադարձությունների մասին ..., ըստ երևույթին, գտնվում են ներկայիս թուրքական կառավարության հսկողությունից և հասանելիությունից դուրս»: Այնուհետև Բերքսանլարը ներկայացրեց գլխավոր բանախոս Հասան Ջեմալին և բանավեճի երկու մասնակիցներին` դոկտոր Պամելա Սթայներին և պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանին:
«Milliyet» օրաթերթի սյունակագիր Ջեմալն անմիջապես շահեց թերահավատ լսարանի վստահությունը, իր ողջույնի խոսքը նրան հղելով հայերեն` «բարև հարգելի բարեկամներ» և ասելով. «Ես եկել եմ այստեղ իմ սիրտն ու միտքը ձեր առջև բացելու.... Ես գիտեմ ձեր ցավը, Ցեղասպանության ձեր վիշտը, Մեծ եղեռնի ձեր վիշտը»: Անտեսելով Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որն արգելում է Հայոց ցեղասպանություն եզրն օգտագործել, նա իր ելույթի ընթացքում մի քանի անգամ խիզախորեն կրկնեց այդ խոսքերը: Նա միաժամանակ դատապարտեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունը, այն անվանելով «մեղսակցություն ոճրագործության մեջ»:
Ջեմալը պատմեց 2008 թվականին Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած իր շատ հուզիչ այցելության մասին, որտեղ նա մեխակներ էր դրել իր մտերիմ ընկերոջ` լրագրող Հրանտ Դինքի հիշատակին, որին թուրք ծայրահեղականները սպանել էին Ստամբուլում: Երևան կատարած այցելության ժամանակ նա ցնցող մի հանդիպում էր ունեցել Արմեն Գևորգյանի հետ, այն վրիժառուի թոռան, որը 1922 թվականին սպանել էր նրա պապուն` Ջեմալ փաշային:
Ջեմալը ներկայացրեց Թուրքիայում վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը` սկսած համատարած ժխտողականությունից մինչև ներողության քարոզարշավ, հայկական եկեղեցիների վերանորոգում և այդ թեմայով գիտական համաժողովների կազմակերպում: Նա հայերին խնդրեց այցելել Թուրքիա մասնակցելու «հիշողության վերականգնմանը»: Ջեմալը նրանց հորդորեց երբեք չմոռանալ անցյալը` առանց դրա գերին դառնալու:
Մինչ Ջեմալն իր անկեղծ ելույթով լավ տպավորություն թողեց լսարանի վրա, դոկտոր Սթայները հիասթափեցրեց ներկաներին` անդրդվելիորեն և միտումնավոր հրաժարվելով օգտագործել ցեղասպանություն բառը: Դրա փոխարեն նա կիրառեց թուրքական ժխտողական տերմինաբանությանը բնորոշ այնպիսի բառեր, ինչպիսիք են` «ողբերգություն», «տառապանք» և «1915 թվականի իրադարձություններ»: Որպես Միջհամայնքային վստահության կերտման ծրագրի տնօրեն նա խոսեց «հայերի և թուրքերի միջև վստահության կերտման հնարավոր քայլերի» մասին: Նա ապշեցրեց լսարանին, խնդրելով որ հայերն ընդունեն, թե «թուրք ժողովուրդը [որը] սարսափելիորեն տուժել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ... կարիք ունի և արժանի է դրա ճանաչմանը»: Չբավարարվելով այս վրդովեցուցիչ խնդրանքով, նա շարունակեց, հորդորելով հայերին «մտածել թուրքական տառապանքների ճանաչման մասին, նախքան իրենց տառապանքների համար ճանաչում ստանալը»:
Հարց ու պատասխանի ժամանակ, երբ ես մատնանշեցի այն զավեշտալի հակասությունը, երբ Ջեմալ փաշայի թոռը ազատորեն օգտագործում է Հայոց ցեղասպանություն եզրը, մինչդեռ դեսպան Մորգենթաուի ծոռը` ոչ, դրան հետևեց դոկտոր Սթայների ոչ համարժեք պատասխանը: Նա արդարացավ, ասելով, որ «միջնորդի» դեր է կատարում` «հաշտեցման» ձգտելով հայերի և թուրքերի միջև:
Բանավեճի վերջին մասնակիցը` պրոֆ. Հովհաննիսյանը, խիստ ձայնով, քաղաքավար, սակայն միևնույն ժամանակ ծանրակշիռ պատասխան տվեց նախորդ բանախոսներին: Նա Հասան Ջեմալին ասաց, որ հայկական մեծ լսարանը հավաքվել է նրան լսելու ոչ թե որպես թուրք լրագրողի, այլ որպես Ջեմալ փաշայի թոռան: Նա բացատրեց, որ թուրք ոճրագործների մտայնության ըմբռնումը չի կարող որևէ կերպ արդարացնել նրանց գործողությունները: Նա բոլորին նախազգուշացրեց կանխամտածված ոչնչացման հետևանքով հայերի կրած տառապանքները չհավասարեցնել թուրքերի` պատերազմից կրած տառապանքների հետ: Նա շեշտեց, որ հայերը ոչ միայն ճանաչում են պահանջում, այլ, որն ավելի կարևոր է` իրենց բռնագրավված ունեցվածքի վերականգնումը: Նա կոչ արեց Թուրքիայի կառավարությանը` Պոլսո Հայոց Պատրիարքարանին վերադարձնել Թուրքիայում գտնվող հարյուրավոր հայկական եկեղեցիները: Վերջում, որպես դոկտ. Սթայներին ուղղված ակնարկ, պրոֆ. Հովհաննիսյանը շեշտեց, որ «հաշտեցումը» պահանջում է «զղջում արարքի համար»: Նրա ելույթն ընդունվեց հոտնկայս ծափահարություններով:
Ես համարում եմ, որ Ջեմալն անկեղծ էր և խիզախ: Նա հեշտությամբ կարող էր խուսափել Հայոց ցեղասպանություն եզրն օգտագործելուց, պնդելով, որ այդ դեպքում նա կհայտնվի բանտում: Սակայն նա որևէ պատրվակով չհրաժարվեց դրանից և մի քանի անգամ օգտագործեց ցեղասպանություն եզրը: «Մեծ աղետի» համար իր պապին պատասխանատու անվանելով, նա ներկայիս Թուրքիան բնութագրեց որպես «մոլագար մի երկիր»:
Թեև դժվար է մոռանալ, որ Հասան Ջեմալը` Հայոց ցեղասպանության երեք կազմակերպիչներից մեկի թոռն է, սակայն ճիշտ չի լինի երեխաներին պատասխանատու ճանաչել իրենց ծնողների մեղքերի համար: Ջեմալի դիրքորոշումը կտրուկ փոխվել էր երկու տարի առաջ Բոստոնում նրա հայտնվելուց հետո, երբ նա խուսափում էր օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրը: Կալիֆորնիայի համալսարանում ունեցած ելույթից հետո, մասնավոր զրույցում ես նրան հարցրի, թե արդյո՞ք չի մտահոգվում, որ իրեն կարող են դատի տալ ցեղասպանություն բառն օգտագործելու համար: Թեև նա ասաց, որ այդպես չի կարծում, սակայն կարևորելով իմ մտահոգությունը, Ստամբուլ վերադառնալուց հետո այդ մասին գրեց «Milliyet»-ի իր հոդվածում:
Այդ երեկո Ջեմալի միակ տհաճ խոսքը` Թուրքիայից հայկական հողերը վերադարձնելու պահանջատիրության մերժումն էր: Չնայած, զարմանալի չէ լսել մի թուրքի, անկախ այն բանից, թե որքան հանդուրժող է նա, որը պաշտպանում է իր երկրի ամբողջականությունը: Այնուամենայնիվ, նա հաստատեց, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ներողություն խնդրի հայերից և փոխհատուցում վճարի նրանց:
Մյուս կողմից, դոկտ. Սթայներին, որպես ամերիկացի հրեայի և դեսպան Մորգենթաուի անմիջական ժառանգի, չի կարելի արդարացնել ցեղասպանության եզրը օգտագործելուց համառորեն հրաժարվելու համար, չնայած նրա բարի մտադրությունների ինքնախոստովանությանը: Յուրաքանչյուր ոք, ով չի ընդունում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը, կորցնում է հայ-թուրքական հարաբերություններում կառուցողական դեր խաղալու բարոյական իրավունքը: Չի կարելի չեզոք դիրք գրավել զոհի և դահիճի միջև: Նա պետք է ուշադրություն դարձնի Հոլոքոստը վերապրած և Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիսելի հետևյալ իմաստուն խոսքերին. «Չեզոքությունը օգնում է կեղեքիչներին, բայց ոչ երբեք զոհին»:
Որպես միջնորդ երկու համայնքների միջև, դոկտ. Սթայները, հավանաբար հավատում է, որ չպետք է կողմնակալ լինել: Սակայն ճշմարտությունն ասելը բնավ չի նշանակում հայերի և թուրքերի մեջ որևէ մեկի կողմը լինել, ինչպես որ հրեական ողջակիզումը ճանաչելը չի նշանակում կողմնակից լինել հրեաներին: Բացի այդ, պարզ չէ, թե որպես միջնորդ ո՞րն է կոնկրետ նրա դերը: Ցեղասպանությունն այնպիսի վեճ չէ, որը միջնորդի կարիք ունենա: Եվ ինչպես կարող է նա հաշտեցնել երկու ժողովուրդների, առանց դահիճից հատուցում պահանջելու այն բանի համար, որ նրա նախապապն անվանել էր «Մի ազգի սպանդ»:
Կալիֆորնիայի համալսարանում իր ելույթից հետո, դոկտ. Սթայները էլեկտրոնային փոստով ինձ մի երկար նամակ էր ուղարկել, որտեղ լրացուցիչ բացատրություններ էր տվել միջնորդի իր դերի մասին, պնդելով, որ դեսպան Մորգենթաուն կպաշտպաներ իր գործը: Ես չեմ կարող հավակնել, որ դոկտ. Սթայներից ավելի լավ եմ ճանաչում նրա նախապապին, սակայն ծանոթ լինելով Ցեղասպանության ժամանակ և դրանից հետո դեսպան Մորգենթաուի մարդասիրական ջանքերին, կարող եմ առանց վարանելու ասել, որ նա հնարավոր ամեն ինչ կաներ հայերին արդարություն բերելու համար, քան թե չեզոք դիրք գրավեր դահիճների և նրանց զոհերի միջև:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմ.` Ռ.Ավագյանի