Աշխարհ

16.07.2020 19:34


Ադրբեջանը հաստատել է սպանվածի մասին տեղեկությունը

Ադրբեջանը հաստատել է սպանվածի մասին տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի հատվածում ընթացող բախումների հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Ինչպես ավելի վաղ պարզել էինք սոցցանցերից՝ նա պայմանագրային զինծառայող, շարքային Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu) է։

Ադրբեջանի սոցցանցային տիրույթում նշվում է, որ Իսմայիլովն Աղստաֆայի շրջանի Քոլխալֆալի գյուղի բնակիչ էր։ Համացանցում արդեն իսկ հայտնվել են կադրեր՝ նրա հուղարկավորության արարողությունից։

Հավելենք, որ BBC լրատվական գործակալության ադրբեջանական բաժնում նյութ էր հրապարակվել այն մասին, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըն հաստատել է ադրբեջանական բանակի կորուստների մասին տեղեկութունը և նշել, որ այդ մասին մանրամասն տեղեկություն կտրվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին՝ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Գիշերը ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը