Լրահոս

06.04.2011 10:54


Հաագայի միջազգային դատարան. «Քադաֆին սպանել է խաղաղ բնակչությանը իշխանությունը պահելու համար»

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո–Օկամպոն հայտարարել է, որ Լիբիայի խաղաղ բնակչության սպանությունը նախապես ծրագրված է եղել Քադաֆիի և նրա կառավարության կողմից։

Դատախազի խոսքերով՝ այդ կերպ նրանք ցանկացել են խուսափել Թունիսի սցենարից, որտեղ քաղաքացիների զանգվածային բողոքի գործողությունները հանգեցրել էին երկրի նախագահի և վարչակազմի  հրաժարականին։

Լուիս Մորենո–Օկամպոն վստահեցնում է, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը իր  ձեռքի տակ ունի բոլոր  ապացույցները, որ Քադաֆին սպանել է խաղաղ բնակչությանը իշխանությունը պահելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը