Լրահոս

06.04.2011 10:58


Ադրբեջանն ուղերձ է հղել Թուրքիային՝ ՀԿԹՀ մի խումբ անձանց կողմից Ստեփանակերտ կատարած այցելության վերաբերյալ

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից մի խումբ մարդկանց Ստեփանակերտ այցելելու հետ կապված Ադրբեջանի ԱԳՆ–ը թուրքական կողմին ուղերձ է հղել։

Այս մասին «ԱՊԱ»–ին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի բաժնի ղեկավար Էլհան Պոլուխովը։ Նա նշել է, որ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը ակնկալում է թուրքական կողմի համապատասխան պատասխանը՝ այդ այցի վերաբերյալ հայկական ԶԼՄ–ներում տարածված տեղեկատվության կապակցությամբ։

Արցախի ազատագրված տարածքներ այցելածների կազմում էին Հյուսիսային Կիպրոսի Հանրապետական կուսակցության ղեկավարը, Հյուսիսային Կիպրոսի Գործարարների ասոցիացիայի նախագահը և այլք։

Հիշեցնենք, որ խումբն Արցախ (Ստեփանակերտ) է այցելել «Եվրոպական գործընկերություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» նախագծի շրջանականերում և ապրիլի 1–3–ը մասնակցել է կլոր–սեղան քննարկմանը։

Այս խորագրի վերջին նյութերը