Աշխարհ

16.07.2020 15:36


Ադրբեջանի նախագահն աշխատանքից հեռացրեց ԱԳ նախարար Մամեդյարովին․ Ջեյհուն Բայրամովը նշանակվել է ԱԳՆ ղեկավար

Ադրբեջանի նախագահն աշխատանքից հեռացրեց ԱԳ նախարար Մամեդյարովին․ Ջեյհուն Բայրամովը նշանակվել է ԱԳՆ ղեկավար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքից հեռացրել է արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին։ Համապատասխան հրամանը նա ստորագրել է հինգշաբթի:

Մամեդյարովը 2004 թվականից աշխատել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում:

Երեկ կառավարության նիստում Ալիևը կոշտ քննադատել է արտգործնախարարի աշխատանքը՝ ասելով, որ չի կարողացել նրան գտնել աշխատավայրում՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումից հետո:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ջեյհուն Բայրամովին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար նշանակելու մասին, հայտնում է ԱզերԹաջը:

Ալիևի մեկ այլ հրամանով՝ Ջեյհուն Բայրամովը ազատվել է կրթության նախարարի պաշտոնից:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը