Աշխարհ

16.07.2020 20:30


Թուրքիայում հետախուզական օդանավի վթարից 7 մարդ է մահացել

Թուրքիայում հետախուզական օդանավի վթարից 7 մարդ է մահացել

Ներկայիս Թուրքիայի Վան նահանգում հուլիսի 15-ին գիշերը ժամը 22։45-ին հետախուզական թռիչքներ իրականացնող ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հաղորդել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ տեղեկացնելով, որ օդանվում գտնվող ոստիկանության 5 ծառայողները և 2 օդաչուները մահացել են։

Նախարարը նշել է, որ երկուշաբթի օրվանից հետախուզական թռիչքներ իրականացնող ինքնաթիռը բախվել է Վանա լճի առափնյա Գևաշ (պատմ․ Ոստան) շրջանի վարչական տարածքում գտնվող Արտոս սարին՝ 2200 մ բարձրության հատվածում։

Բնակիչներից մեկի ահազանգով հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ժամը 3-ին դեպքի վայր մեկնած անձնակազմերը օդից և ցամաքից իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում գտել են դեպքի վայրն ու կործանված ինքնաթիռը։

Այս խորագրի վերջին նյութերը