Լեյլա Սարիբեկյան. «Այս ամենն արվում է՝ ով ում բարեկամը, ծանոթը և այլն»
Երգչուհի Լեյլա Սարիբեկյանին վրդովեցրել է այն աղմուկը, որ սկսվել է «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ Սամվել Կարապետյանի կողմից որոշ երգիչների բնակարաններ նվիրելու պատճառով։ Խոսելով հատկապես Շուշան Պետրոսյանի մասին՝ նա «7օր»–ին ասել է.
–Առաջին անգամ է գնահատվել և վիրավորակա՛ն է, որ առաջին անգամ է գնահատվել։
Լ. Սարիբեկյանը նշել է նաև, որ Հայաստանում շատ քիչ երգիչներ, երաժիշտներ են մնացել, որ իսկապես նվիրյալներ են և իսկապես պահում են արվեստը, ու վիրավորական է, երբ թացը չորի հետ են խառնում և երբ ասում են, թե երգիչները մուրում են.
–Ճանապարհ անցած, վաստակած մարդը պետք է լա՛վ ապրի, պիտի ապրի լա՛վ բնակարանում, պիտի ապահովված լինի ամե՛ն ինչով։
Հարցին, թե արդյոք վիրավորակա՞ն չէ նաև, երբ արժանիներից ոմանք բնակարաններ չստացան, փոխարենը, որոշների դեպքում, ստացան ոչ այնքան արժանիները, Լ. Սարիբեկյանը պատասխանել է.
–Իսկ դա ձեզ համար նորությո՞ւն է։ Այս ամենն արվում է՝ ով ում բարեկամը, ծանոթը և այլն։ Միշտ է այդպես եղել՝ սկսած Ազգային մրցանակաբաշխությունից, վերջացրած տաշիրներով և ամերիկյան մրցանակաբաշխություններով։

7or.am