«Ադրբեջանը տեսավ, որ իր դեմ կանգնած է այն բանակը, որը միշտ հաղթել է իրեն»․ Վազգեն Մանուկյան
Անկախ-ի հետ զրույցում հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի լարվածությանն է անդրադարձել ՀՀ պաշտպանության նախկին նախարար (1992-93 թթ․) Վազգեն Մանուկյանը։
-Պարոն Մանուկյան, սահմանը շարունակում է լարված մնալ, ռազմական գործողությունները պարբերաբար վերսկսվում են, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ի՞նչ պետք է սպասել։ Նաև միջազգային կառույցներից են հնչում լարվածությունը չեզոքացնելու կոչեր, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը բանակցային գործընթացի վրա։
-Պատերազմը, պատերազմական վիճակը շատ դաժան և վատ բան է։ Պետք է միշտ աշխատել հարցերը չհասցնել ռազմական գործողությունների։ Բայց եթե գործը հասել է դրան, ապա պարտադիր պետք է հաղթել։
Մենք այս օրերին տեսնում ենք, թե ինչպես է մեր բանակը հաղթանակած և մեծ առավելությամբ դուրս գալիս այս իրավիճակից։ Առաջին՝ բարելավվում է մեր դիրքային վիճակը, երկրորդ՝ ճիշտ է, մենք ունեցանք ցավալի կորուստներ, բայց անհամեմատ ավելի քիչ, քան հակառակորդը, որը նաև ռազմատեխնիկական առումով ավելի մեծ կորուստներ է կրում, երրորդ, որը շատ կարևոր է, Ադրբեջանը տեսնում է, որ իր դեմ կանգնած է այն բանակը, որը միշտ հաղթել է իրեն։ Դա թե՛ Ադրբեջանի բանակում և թե՛ հասարակության մեջ առաջացնում է հոգեբանական բարդույթ, որն այս պայմաններում միգուցե ամենակարևորն է, որովհետև դա կարող է զսպել հակառակորդի ապագա հավակնությունները՝ հարցերը պատերազմի միջոցով լուծելու։
Բայց այժմ իրավիճակը շարունակում է լարված մնալ, մարտերը շարունակվում են, և անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական իմաստնություն բանակցությունների, միջազգային կառույցների, շահագրգիռ երկրների օգնությամբ կանխելու ռազմական գործողությունների զարգացումը։
Այս պահին պետք է արձանագրել, որ մենք հաղթած ենք դուրս գալիս, իսկ հետագա խնդիրներն ու բարդությունները պետք է կանխատեսել, նախապատրաստվել և լուծել ի հայտ գալու հերթականությամբ։
Իմ նշած առավելություններից բացի այս ամենի մեջ մի առավելություն էլ կար․ մենք ևս մեկ անգամ հասկացանք, թե ով ով է Հայաստանում և դրսում։ Բայց դա կքննարկենք այս իրավիճակից դուրս գալուց հետո։