Լրահոս

06.04.2011 10:18


Բլոգեր Սուրեն Սուրենյանցը հանդիպել է բլոգեր վարչապետին

Բլոգեր Սուրեն Սուրենյանցը հանդիպել է բլոգեր վարչապետին

Ապրիլի 5–ի առավոտյան Սուրեն Սուրենյանցը հանդիպել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ և այդ մասին գրառում է թողել իր բլոգում։ Ստորև ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Այսօր առավոտյան ես հանդիպել եմ բլոգային ընկերներիցս մեկի հետ, ում թերեւս հաճախ եմ քննադատել իմ գրառումներում: Բլոգոսֆերայում մենք երկուսս էլ հավասար ենք, մեր քաղաքական կարգավիճակն է տարբեր. նա վարչապետ է, ես՝ սովորական քաղաքագետ: Այս հանդիպման մասին գուցե չգրեի՝ հաշվի առնելով այն հիստերիան, որ հաջորդեց իմ ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպման հրապարակայնացմանը: Բայց ես միշտ անկեղծ եմ եղել մարդկանց հետ, ովքեր կարդում են ինձ, հավատում են իմ խոսքին ու գաղափարներին: Բացի այդ, անկեղծորեն կարծում եմ, որ կոնտակտը, երկխոսության փորձը նախընտրելի են հակադրությունից, հեռակա, հաճախ՝ անպտուղ բանավեճից։ Երբ նման հանդիպումներ են լինում, հնարավորություն ես ունենում կարծիք հայտնել, լսել դիմացինիդ կարծիքը: Դրանից սկզբունքներդ չեն տուժում, ամրապնդվում է քո կամ դիմացինիդ արգումենտը: Տիգրան Սարգսյանի հետ խոսում էինք այն խնդիրների մասին, որոնք կարող են երկրի համար օրակարգային լինել, հարթակների մասին, որտեղ կարող են ծնվել կրեատիվ գաղափարներ: Ինձ հետաքրքրում են այն մեխանիզմները, որոնց միջոցով փորձագիտական ներուժը կարող է ազդել պետության որոշումների կայացման վրա: Վարչապետը նույնպես անտարբեր չէր այս գաղափարի նկատմամբ եւ մի քանի հետաքրքիր գաղափարի մասին հայտնեց: Պայմանավորվեցինք՝ կրկին հանդիպել: Կարեւորն այն է, որ հանդիպումը անցավ բլոգոսֆերային հարաբերությունների դաշտում, որում մեր կարգավիճակային տարբերությունները ստորադասվում էին ընդհանուր նպատակներին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը