ԱԺ նախագահին մտահոգու՞մ է կառավարության գործունեությունը
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ, ապրիլի 5-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ` նվիրված գարնան գյուղատնտեսական աշխատանքներին եւ գյուղատնտեսության հիմնախնդիրներին: Օրենսդիրները պետական գերատեսչությունների պատասխանատուների եւ համայնքների ներկայացուցիչների հետ քննարկման այս ձեւաչափում բարձրաձայնեցին ոլորտում առկա խնդիրների եւ դրանց լուծման հնարավոր եղանակների մասին:
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը լսումների մեկնարկին նշեց, որ գյուղատնտեսության ոլորտն այսօր հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում է, արդեն կան հանձնարարականներ հանրապետության նախագահի կողմից, եւ խորհրդարանը եւս ամնասն չի մնացել խնդիրների լուծման գործում: ԱԺ նախագահն ու պատգամավորներն արդեն իսկ այցելել են մարզեր` նպատակ ունենալով տեղում ծանոթանալ հիմնախնդիրներին եւ անհրաժեշտության դեպքում տալ օրենսդրական լուծումներ:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, դիմելով ներկաներին` ասաց. ,Նախ թույլ տվեք ողջունել բոլորին եւ հույս հայտնել, որ այն ամենը, ինչի մասին կբարձրաձայնվի այսօր, չի լինի լոկ հերթական քննարկում, այլ անհապաղ եւ հետեւողական միջոցառումների մեկնարկի ազդակ կհանդիսանա: Վերջին ժամանակներում մեր երկրում այս կամ այլ ոլորտում անհաջողությունների մասին խոսելիս գրեթե բաց չի թողնվում հնարավորությունը հիշել եւ, բնականաբար, հիմնական մեղսակիցը դարձնել համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Անշուշտ, Հայաստանը որպես առայժմ ոչ դիվերսիֆիկացված տնտեսություն ունեցող երկիր, շատ խոցելի դարձավ համաշխարհային գլոբալ տնտեսական, տվյալ դեպքում` բացասական իրավիճակներումե: ԱԺ նախագահի խոսքերով` սակայն արդարացիությունը եւ ողջամտությունը բոլորիս ստիպում են փաստել, որ միայն տնտեսական ճգնաժամը չէ, որ պատճառ հանդիսացավ մեր երկրի մի շարք ոլորտների, մասնավորապես գյուղատնտեսության անկման համար եւ արդյունքում ունենալու այն ամենը, ինչ ունենք այսօր: «Հանրապետության նախագահի ելույթից եւ հանձնարարականից հետո իշխանական բոլոր թեւերը միահամուռ փորձում են քննարկել եւ բարձրաձայնել այն բոլոր խնդիրները, որ այսօր առկա են գյուղատնտեսության ոլորոտում,- ասաց Հովիկ Աբրահամյանը:- Քանի որ մեր գործընկերները, ես համոզված եմ, շատ ակտիվ նախապատրաստվել են այս քննարկմանը, ես կոնկրետ ուզում եմ հնչեցնել գյուղատնտեսության բնագավառում առկա խնդիրների լուծման ձեւերը` իմ պատկերացմամբ, որպեսզի հնարավորություն ստեղծվի լսել բոլորինե: ԱԺ նախագահը խոսեց հողերի խոշորացման եւ պետական երաշխիքներով ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ` 5-10 տարով վարկերի տրամադրման անհրաժեշտության մասին: Խորհրդարանի ղեկավարը որպես լուծում առաջարկեց նաեւ սուբսիդավորել ոչ բարենպաստ կլիմայական գոտիներում գտնվող հողատարածքների մշակումը` 1 հա համար 50-75.000 դրամի չափով: Հաջորդ քայլերը, ըստ բանախոսի, սերմնաբուծական եւ տոհմաբուծական տնտեսությունների ֆինանսավորումն է ` շրջանառության 15 %-ի չափով եւ արտահանվող չվերամշակված գյուղատնտեսական մթերքների ինվոյսային արժեքի փոխհատուցումը` 10%-ի չափով, ինչպես նաեւ որոշ գյուղատնտեսական մթերքների նվազագույն գների սահմանումը` ցորենի, կաթի, մսի (այս մոդելը կիրառվում է եվրոպական բազմաթիվ երկրներում): Հովիկ Աբրահամյանի ներկայացրած առաջարկներում տեղ են գտել նաեւ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության գործընթացի ներդրումը, ինչպես նաեւ մարզերում գյուղատնտեսական մթերքներ վերամշակող նորաստեղծ ձեռնարկություններին օժանդակություն նախատեսելը (գազի, ջրի, էլեկտրաէներգիայի): ԱԺ նախագահը հնարավոր է համարում 5 տարի ժամկետով վերացնել թունաքիմիկատների ներմուծման համար գանձվող ԱԱՀ-ն, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերումը խրախուսել արժեքի 20%-ի չափով եւ տրամադրել 0 տոկոսադրույքով վարկեր: ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ օրգանական գյուղատնտեսության խրախուսման խնդրին:
Հղում կատարելով «Գյուղատնտեսության զարգացումը եւ հիմնական պարենամթերքների ինքնաբավության մակարդակի բարձրացման 2008-2012 թթ. զարգացման ազգային ծրագրին», որտեղ մանրամասն նշված են գյուղատնտեսության զարգացման ուղղությունները` Աժ նախագահը հարցրեց լսումներին ներկա գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին. «Կցանկանայի լսել, իհարկե դա ներկայիս նախարարին չի վերաբերվում, թե ինչու՞ կառավարության կողմից ընդունված այդ ազգային ծրագիրը չի իրականացվել, ի՞նչ խոչընդոտներ են եղել` ֆինանսական, կազմակերպչական.: Միգուցե օբյեկտիվ պատճառնե՞ր կան»,- հարցրեց ԱԺ նախագահը եւ հավելեց` եթե ծրագիր պիտի ընդունվի ու չկատարվի, ի՞նչ գյուղատնտեսական զարգացման մասին է կարելի խոսել: Նրա խոսքերով` նոր հեծանիվ պետք չէ հորինել, հարկավոր է գտնել կոնկրետ ուղությունները, որոնք կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը եւ առաջ գնալ:
Խոսելով ոլորտի խնդիրների մասին` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ դրանց լուծման համար տեւական ժամանակ, ֆինանսական եւ ինտելեկտուալ մեծ ներուժ է հարկավոր: Պատրաստի դեղատոմսեր այստեղ չկան, փոխարենը կան բնակլիմայական պայմանների բազմազանություն եւ դրանից բխող ռիսկեր, արտաքին շուկայի կոնյուկտուրայի փոփոխություն, սպառման շատ փոքր ներքին շուկա, արտահանման խնդիրներ: Գործոնները շատ են, եւ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն առաջարկեց լսումների ընթացքում անդրադառնալ դրանցից կառավարելիներին: Նախարարի դիտարկմամբ` հատկապես վերջին երկու տարիների ընթացքում համակարգում թերություններն ու բացթողումները բազմաթիվ են, մասնավորապես, չկա թիմային աշխատանք եւ գործառույթների հստակ տարանջատում, վերջնական արդյունքը չի արդարացնում ներդրված միջոցները` հիմնականում բոլոր ծրագրերում: Որպես օրինակ բերվեց տեղեկատվական եւ խորհրդատվական համակարգի ներդրումը, որի վրա թեեւ զգալի գումար է ծախսվել. սալայն 340 հազար գյուղացիական տնտեսություններից միայն 45 հազարն է տեղեկատվություն ստացել: Նախարարի խոսքերով` նախարարության աշխատակազմը կտրված է եղել գյուղից, արդյունքում` նաեւ զրկված վստահությունից: Բանախոսը նշելով, որ 2010 թվականը եղել է գյուղատնտեսության համար անբարենպաստ տարի, կարեւոր համարեց գարնանային աշխատանքների ճիշտ պլանավորումը եւ կազմակերպումը` լավ արդյունք ունենալու համար: Նախարարը խոսեց հատկապես վարելահողերի նպատակային օգտագործման ցածր ցուցանիշի մասին. այն լավագույն դեպքում կազմում է 63 տոկոս: Նա առաջարկեց հողերն անմշակ չթողնելու մի քանի միջոցառումներ իրականացնել. օրենսդրական փոփոխություն կատարել եւ սեփականատիրոջ երկամյա բացակայության պարագայում հողակտորը, համայնքի ավագանու որոշմամբ, վարձակալությամբ տալ այլ մշակողի, կամ` մշակել չկարողանալու դեպքում` ազատել հողի հարկից եւ տրամադրել համայնքի ավագանուն: Նախարարը խոսեց նաեւ բարձրորակ սերմերով, մատչելի պարարտանյութերով գյուղացուն ապահովելու, գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության, ինչպես նաեւ վարկավորման խնդիրներին մասին: Գյուղատնտեսության վարկավորումը ընդհանուր ծավալում այսօր կազմում է 6 տոկոս ` 24-25 տոկոսանոց վարկերով: Իրավիճակը մեղմելու նպատակով արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել գյուղացուն երկու տարի ժամկետով` մինչեւ 3 մլն դրամի վարկի դեպքում, 14 տոկոսով վարկ տրամադրելու մասին` 4 տոկոս պետական սուբսիդավորմամբ, տեղեկացրեց նախարարը:
Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն պատասխանեց նաեւ հարցերի: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց` հնարավո՞ր է , որ նախարարությունն անմիջական մասնակցություն ունենա պարարտանյութերի, դիզվառելիքի, գյուղտեխնիկայի, որակյալ թունաքիմիկատների ու սերմերի ներկրման գործում, որպես ժամանակավոր գործառույթ` գյուղացուն օգնելու համար: Նախարարի կարծիքով` մինչեւ ոլորտի կարգավարումը, պետությունը պետք է վերցնի նշված խնդիրները իր հսկողության տակ, թեեւ հասկանում է ` շուկայական տնտեսության պարագայում միջամտելն ավելորդ է: ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, տեղեկացնելով գյուղատնտեսության զարգացման մասին իր համահեղինակությամբ շրջանառության մեջ դրված օրենք նախագծի մասին` նախարարին առաջարկեց ստեղծել ազգային հանձնաժողով` գյուղատնտեսության զարգացման 2008-2012 թթ. ազգային ծրագրի կատարման ընթացքը դիտարկելու համար: Լսումների ընթացքում հնչած ելույթներում տարբեր համայնքների ներկայացուցիչներ բարձրացրին իրենց հոզուղ հարցերը: Պատգամավորներ Սամվել Բալասանյանը, Լյովա Խաչատրյանը, Արծվիկ Մինասյանը, Անահիտ Բախշյանը խոսեցին թե ոլորտում առկա թերացումների, եւ թե վարվող քաղաքականության մասին ընդհանրապես:
Ոռոգման ջրի համակարգում տիրող իրավիճակը ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նրա գնահատմամբ` այս ոլորտում սկզբունքային դժգոհություններ չկան, որոշ հարցեր դեռ լուծված չեն, սակայն միտումները դրական են: Հիշեցնենք, որ գյուղացին ոռոգման մեկ խորանարդ ջրի համար վճարում է 11 դրամ, ինքնահոս գարնանային ջրերն անվճար են: 44 ջրօգտագործող ընկերություններ սպասարկում են 200 հազար սպառողի: Սամվել Բալասանյան` ջրի սակագինը նվազեցնելու հնարավորության մասին հարցին ի պատասխան , պրն. Անդրեասյանը նկատեց, որ այդ դեպքում բյուջետային միջոցները պետք է ավելանան: Այսօր ոլորտում նվազագույն անհրաժեշտ գումարն են ծախսում`4 ,5 մլրդ դրամ բյուջեից եւ 3,5 մլրդ` սպառողներից:
Խորհրդարանական լսումների վերջում գյուղնախարարը 2011թվականը գնահատեց որպես լարված աշխատանքի տարի եւ հավաստիացրեց, որ որոշումներ կայացնելիս առաջնորդվելու են գյուղացու շահերով: Նա նշեց, որ գնաճի դեմ պայքարի հիմնական միջոցը գյումթերքների ավելացումն է:
ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ամփոփելով քննարկումը, բոլորի առաջարկությոըւնները հաշվի առնելու եւ սկսած գործը մինչեւ վերջ տանելու պատրաստակամություն հայտնեց: