Աշխարհ

16.07.2020 11:24


Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է կորուստների մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է կորուստների մասին

Ադրբեջանը կորուստներ ունի: Այս մասին BBC News-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգահլին:

«Ադրբեջանը կորուստներ ունի, այս մասին հայտարարություն կտանք»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին։

Այս պահին մարտերը շարունակվում են։ Տավուշում տեղակայված Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք:

Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ հայկական կողմն ունի 4 զոհ, ադրբեջանական կողմը՝ 11:

Այս խորագրի վերջին նյութերը