Լրահոս

16.07.2020 10:25


Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 36․1 հա տարածք

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 36․1 հա տարածք

Հուլիսի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 3 հա, 2000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 5 հա,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, 200 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 7 հա, 6 հա, 4 հա, Վեդի քաղաքում՝ 1 հա, Ոստան գյուղում՝ 300 քմ, Արտաշատ քաղաքում՝ 5 հա, Արարատ քաղաքում՝ 2 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 200 քմ, Ծաղկունք գյուղում՝ 4000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1 հա, 5000 քմ, Աբովյան քաղաքում՝ 3000 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը