ԼՂՀ նախագահը հավանություն է տվել նոր բնակելի թաղամասի կառուցման կոնցեպցիային
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաքում ՊԲ սպայական անձնակազմի համար նախատեսվող բնակելի թաղամասի գլխավոր հատակագծի և հանրապետական բուժմիավորման համալիրի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերին:
Երկրի ղեկավարը հավանություն է տվել նոր բնակելի թաղամասի կառուցման կոնցեպցիային՝ նշելով, որ այն բոլոր առումներով պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին և մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետական ոճին:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` վերոհիշյալ նախագծերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

7or.am