Լրահոս

05.04.2011 18:01


Իտալիայի Կոլիզեյը վարձակալության է հանձնվել

Իտալիայի Կոլիզեյը վարձակալության է հանձնվել

Իտալիայի կառավարությունը Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորությամբ հռոմեական Կոլիզեյը վարձակալության է հանձնել մասնավոր ձեռնարկատերի՝ «Tod’s» կոշիկների բրենդի սեփականատեր Դիեգո դելա Վալեին։ Ինչպես տեղեկացնում է «Corriere della Sera» թերթը, մոդայիկ բրենդի ղեկավարը մշակութային կոթողը վերականգնելու իրավունք է ստացել։

Իտալիայի իշխանությունների հետ 15 տարով կնքած համաձայնագիրը նախատեսում է, որ դելա Վալեն հանդես կգա որպես վերականգման հովանավոր և 25մլն եվրոի ներդրում կանի։

Իտալիայի մշակույթի նախարարության գնահատականներով Կոլիզեյի վերականգնողական աշխատանքները կտևեն 2–3 տարի։ «Tod’s» խումբը մտադիր է սկսել աշխատանքները արդեն 2011թ. երկրորդ կեսից։

Պայմանագիրը իտալական ԶԼՄ–ների ու արհմմիությունների բուռն քննարկումների թեմա է դարձել։

Այս խորագրի վերջին նյութերը