ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կհավաքվեն Մինսկում. հանդիպման օրը հայտնի է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է Մինսկում հուլիսի 17-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի անցկացումն առկա ձևաչափով։ Տեղեկությունը հայտնում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նիստին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, այն կնախագահի Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
Օրակարգում են առևտրի ոլորտներում եվրասիական ինտեգրման, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման հարցերը, ինչպես նաև միության երկրներում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղված համալիր միջոցառումների ծրագիրը։
Նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը` տիեզերական և աշխարհատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում` Երկրի հեռակա ուսումնասիրման հիման վրա։
ԵՏՀ–ից տեղեկացնում են նաև, որ նախատեսվում է ուսումնասիրել նաև ԵԱՏՄ ագրոարդյունաբերական զարգացման և միության արդյունաբերականացման քարտեզները։ Երկու նախագծերն էլ նախատեսում են իրականացվող խոշոր նախագծերի մասին տեղեկությունների հավաքագրում, ինչը թույլ կտա միության գործընկերներին զարգացման և ներդրումային ծրագրերի ազգային պլանների ձևավորման ժամանակ բացառել կրկնությունը, հաշվի առնել զարգացման միտումները, ինչպես նաև արդյունավետ կիրառել միմյանց բանիմացությունը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am