Բաքվում գիշերն անցկացված ակցիայի ժամանակ 7 ոստիկան է տուժել, 16 ծառայողական մեքենա վնասվել (տեսանյութ)
Բաքվում գիշերն անցկացված ակցիայի հետևանքով ոստիկանների շրջանում տուժածներ կան, հասցվել է նաև նյութական վնաս: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի գլխավոր դատախազության և ներքին գործերի նախարարության տարածած հայտարարություններին:
Նշվում է, որ ցուցարարները քարեր և կյանքի համար վտանգավոր իրեր են կիրառել, ինչի հետևանքով տուժել է 7 ոստիկան` ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածք, 2 ծառայողական ավտոմեքենա է շրջվել ցուցարարների կողմից, դրանք այլևս օգտագործման համար պիտանի չեն, լուրջ վնաս է հասցվել ևս 14 ծառայողական մեքենայի և տարածքի ճանապարհային ենթակառուցվածքին:
Դեպքերի առիթով Ադրբեջանի գլխավոր դատախազությունում քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 220 (զանգվածային անկարգություններ) և 315 (դիմադրություն կամ ուժի կիրառում իշխանության ներկայացուցչի նկատմամբ) հոդվածներով:
Դատախազությունն ու Ներքին գործերի նախարարությունն այս ժամանակահատվածում երկրի ցանկացած շրջանում զանգվածային ակցիաների անցկացումն անթույլատրելի են համարել:

Աղբյուրը՝ tert.am