Եգիպտոսում նավթի խողովակաշարից արտահոսքի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել մայրուղում․ կա 17 վիրավոր, վնասվել է 31 մեքենա (տեսանյութ, լուսանկար)
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձանում նավթի խողովակաշարից արտահոսքից հետո խոշոր հրդեհ է բռնկվել մայրուղում, որի հետևանքով 17 մարդ է վիրավորվել, հայտնել են իշխանությունները, գրում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ խողովակաշարն անցկացված է մայրաքաղաքի ծայրամասում գտնվող ավտոմայրուղու երկայնքով, և խողովակից հոսող նավթը բռնկվել է երթևեկող մեքենաների պատճառով, հայտնել է երկրի նավթի նախարարությունը:
Իշխանությունները չեն հաղորդել, թե ինչու է խողովակաշարը, որը գտնվում է 1,5 մետր խորության վրա, սկսել արտահոսել։
Նավթի նախարարության ներկայացուցիչ Համդի Աբդ Էլ Ազիզը տեղական հեռուստատեսությանը հայտնել է, որ արտահոսքի հայտնաբերումից հետո համապատասխան մարմինները շրջափակել են խողովակաշարըև ճանապարհը, սակայն վարորդներն անցել են նավթախողովակի կողքով, և մեքենաների կայծը, հավանաբար, հրդեհ է առաջացրել:
Նա նաև հրաժարվել է հայտնել, թե ինչպես է վնասվել ստորգետնյա խողովակաշարը՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ մանրամասները կպարզի միջադեպը հետաքննող հանձնաժողովը։
Վիրավորների վիճակի մասին տեղեկություններ դեռևս չկան, հաղորդվում է, որ պատահարի հետևանքով վնասվել է 31 մեքենա։
Եգիպտոսում նավթի խողովակաշարից արտահոսքի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել մայրուղում․ կա 17 վիրավոր, վնասվել է 31 մեքենա (տեսանյութ, լուսանկար)
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձանում նավթի խողովակաշարից արտահոսքից հետո խոշոր հրդեհ է բռնկվել մայրուղում, որի հետևանքով 17 մարդ է վիրավորվել, հայտնել են իշխանությունները, գրում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ խողովակաշարն անցկացված է մայրաքաղաքի ծայրամասում գտնվող ավտոմայրուղու երկայնքով, և խողովակից հոսող նավթը բռնկվել է երթևեկող մեքենաների պատճառով, հայտնել է երկրի նավթի նախարարությունը:
Իշխանությունները չեն հաղորդել, թե ինչու է խողովակաշարը, որը գտնվում է 1,5 մետր խորության վրա, սկսել արտահոսել։
Նավթի նախարարության ներկայացուցիչ Համդի Աբդ Էլ Ազիզը տեղական հեռուստատեսությանը հայտնել է, որ արտահոսքի հայտնաբերումից հետո համապատասխան մարմինները շրջափակել են խողովակաշարը և ճանապարհը, սակայն վարորդներն անցել են նավթախողովակի կողքով, և մեքենաների կայծը, հավանաբար, հրդեհ է առաջացրել:
Նա նաև հրաժարվել է հայտնել, թե ինչպես է վնասվել ստորգետնյա խողովակաշարը՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ մանրամասները կպարզի միջադեպը հետաքննող հանձնաժողովը։
Վիրավորների վիճակի մասին տեղեկություններ դեռևս չկան, հաղորդվում է, որ պատահարի հետևանքով վնասվել է 31 մեքենա։
Աղբյուրը՝ tert.am