Բաթումի նավահնագստում ռադիոակտիվ ճառագայթում է հայտնաբերվել
Վրաստանի Բաթում նավահանգիստը ժամանակավոր դադարեցրել է աշխատանքը մետաղի ջարդոնում ռադիոակտիվ ճառագայթում հայտնաբերելու հետևանքով։
Ջարդոնը հայտնաբերվել է երկաթգծի վագոններից մեկում և պետք է բեռնվեր նավ արտասահման ուղարկելու համար։ Դեռ չի հայտնվում սակայն, թե որ երկիր արտահանելու համար էր նախատեսված մետաղի ջարդոնը։
Նավահանգստում են փրկարարների մի քանի խմբեր և ռադիացիոն անվտանգության փորձագետներ։
Բաթումի նավահանգիստ տանող բոլոր ճանապարհները փակվել են, բոլոր աշխատակիցները տարհանվել են։
Ռադիացիայի աղբյուրի հայտնաբերման աշխատանքները դեռ չեն սկսվել։ Բաթումում սպասում են Թբիլիսիի փորձագետների հատուկ խմբին։