Լրահոս

05.04.2011 16:54


Փոքր ու միջին բիզնեսով զբաղվելն այլևս վնասաբե՞ր է

Վերջին տարիներին հատկապես մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհում են Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակից ու կառավարության վարած քաղաքականությունից, որի հետեւանքով շատերը կամ դադարեցնում են գործարարությամբ զբաղվել, կամ իրենց բիզնեսը տեղափոխում են Հայաստանից դուրս: Գործարարները նշում են, որ իրենք ստիպված են նման քայլերի դիմել, քանի որ գործարարությամբ զբաղվելն այլևս ոչ թե եկամտաբեր է, այլ՝ վնասաբեր: Իսկ Շիարկի մարզում մանր ու միջին գործարարների խնդիրները առավել ընդգծված են, քանի որ մարզը հանրապետության ամենաղքատներից մեկն է:

Նորայր Շաբոյանը Շիրակի մարզի Ամասիայի տարծաշրջանում գործարարությամբ է զբաղվում  արդեն 10 տարի, սակայն գտնում է, որ արտերկրում ավելի դյուրին է՝ գործարարն ավելի ազատ է և ճնշումներ չկան:

«Անցած տարի հրավերք ունեցա արտերկիր, գործարանի թողարկում էր, խնդրեցին, որ ես գնայի թողարկեի: Շատ այլ պայմաններ են, գործարարն ավելի ազատ է: Նույն աշխատանքդ, նույն լումադ, նույն էներգիադ, նույն գիտելիքներդ ներդնելով՝ ավելի շատ եկամուտ ես ստանում»,-ասում է Նորայր Շաբույանը:

Գործարարը նաեւ նշում է, որ Հայաստանում հակառակն է, ինքը 10 տարի է պանրի արտադրությամբ է  զբաղվում սակայն մինչև այժմ չի հաջողվել իր բիզնեսը ընդլայնել: Գյումրիում պանրի գործարան հիմնելու համար վարկ է վերցրել ու փոշամանել է.

«Մենակ հարկեր տուրքեր վճարելով, աշխատողներին մի կերպ պահելով, թանկ վարկեր վերցնելով ու կաշվից դուրս գալով, բիզնես չէս ընդլայնի»,- նշել  է պանրագործը, ավելացնելով,-«Գյուղացիական հումքի վրա ավելացված արժեքի հարկ չի կիրառվում: Եթե այդ հարկը բերում կիրառում ես արդեն պատրաստի մթերքի վրա, ինքնարժեքը շատ-շատ է բարձրանում՝ հատկապես պանրի դեպքում: Այդ իսկ պատճառով չենք կարողանում բիզնեսը ընդլայնել: Միակ տարբերակն այն է, որ կառավարությունը պետք է այդ հարկը կամ փոխհատուցի կամ կրճատի»:

Վերջինս նաև անդրադարձել է պանրի շուկայում տեղի ունեցող գործընթացներին և պանրի գնի բարձրացմանը: Ն. Շաբոյանը կարծում է, թե հնարավոր է, որ հիմա էլ նպատակ են դրել պանրի արտադրությունից դուրս բերեն մանր ու միջին գործարարներին.

«Պանրի գները կտրուկ աճեցին, մոտ 60 տոկոսով: Սկազբնական շրջանում մեծ գործարարների կողմից արվեց, ես չգիտեմ, թե ինչ կա տակում թաքնված, որ կտրուկ գները աճեցին: Ճիշտ է անցած տարի կաթի պակասորդ կար, բայց դա նման թանկացման պատճառ չէր կարող հանդիսանալ:  Հետո սկսեց կաթի գները կտրուկ աճել: Բավականին տաօրինակ գործընթացներ էին, ինձ թվաց, որ փորձում են արտադրությունը մի քանի մարդու ձեռքում կենտրոնացնեն»,- ասել է Նորյար Շաբոյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը