Աշխարհ

15.07.2020 11:36


Նախագահի ընդդիմադիր թեկնածուներին չգրանցելուց հետո Բելառուսի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել, բերման է ենթարկվել ավելի քան 230 մասնակից (տեսանյութ, լուսանկար)

Նախագահի ընդդիմադիր թեկնածուներին չգրանցելուց հետո Բելառուսի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել, բերման է ենթարկվել ավելի քան 230 մասնակից (տեսանյութ, լուսանկար)

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահի ընդդիմադիր թեկնածուներին չգրանցելուց հետո, երկրի մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել, տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով «Весна» իրավապաշտպան կենտրոնին։

Բողոքի ակցիաները սկսվել են նախագահի թեկնածուների ցուցակում Վիկտոր Բաբարիկոյին և Վալերի Ցեպկալոյին չգրանցելու ԿԸՀ-ի որոշումից հետո: Ակտիվիստներին բերման են ենթարկել Մինսկում, Գոմելում, Բրեստում, Սոլիգորսկում և այլ քաղաքներում: Նրանց թվում կան նաև լրատվամիջոցների աշխատակիցներ։

Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Բելառուսի անվտանգության ուժերը բերման են ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 230 մասնակցի, միայն Մինսկում՝ 188 մարդու։

Մինչդեռ РБК-ն հայտնում է, որ բերման են ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի տեղական խմբագրության լրագրողները, «Եվրոռադիո»-ի նկարահանող խումբը, ինչպես նաև BBC-ի լրագրող Էնդի Սմայթը։

Բելառուսի նախագահի ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 14-ի նիստում գրանցել է հինգ թեկնածու, Բելգազպրոմբանկի նախկին ղեկավար Բաբարիկոյին և Բարձր տեխնոլոգիաների պարկի վարչակազմի նախկին ղեկավար Վալերի Ցեպկալոյին մերժել են գրանցել, նրանք համարվում էին Բելառուսի գործող նախագահ, վերընտրվել ցանկացող Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցները:

Աղբյուրը՝ tert.am

На акциях протеста в Белоруссии задержаны сотрудники СМИ

Протесты в Беларуси: число задержанных превысило 230 ...

В Белоруссии задержаны десятки протестующих, сообщили ...

Нарушали порядок в интернете. В Беларуси преследуют блогеров и ...

В Белоруссии задержаны десятки протестующих, сообщили ...

Այս խորագրի վերջին նյութերը