Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 5․400-ը
Թուրքիայում հուլիսի 14-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 20 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 43․231 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 992 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.049 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 196.720 մարդ, իսկ 1.204 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 214․993 և մահվան 5․402 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 065.178-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։