ՀԱԿ համակարգող.«Ո՛չ ես, ո՛չ էլ Հիսուս Քրիստոսը չենք կարող բոլորի համար մեկ ունիվերսալ սեր սահմանել»
Մամլո ասուլիսի ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը միասնական չէ և ինչո՞ւ ընդդիմադիրներն իրար չեն սիրում՝ ասել է.
–Դուք չեք ցանկանում տեսնել, որ ընդդիմությունը միասնական է։ Ո՛չ ես, ո՛չ էլ Հիսուս Քրիստոսը չենք կարող բոլորի համար մեկ ունիվերսալ սեր սահմանել։ Միասնականություն կա։ Վստահաբար կարող եմ ասել, որ ընդդիմության 95%–ը միավորված է մնացած 5%–ն էլ նույնպես հրավիրված են,–պատասխանել է Լևոն Զուրաբյանը։
Պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը հանրահավաքներից մեկում հայտարարել էր, թե ՀԱԿ–ը միայնակ չի կարող իշխանափոխության հասնել, բայց դրանից հետո ընդդիմադիր ճամբարից և ոչ ոք չի միացել ՀԱԿ–ին, արդյոք կարելի՞ է ենթադրել որ ՀԱԿ–ը միայնակ չկարողանալով հասնել իշխանափոխության, ինչպես Լևոն Տեր–Պետրոսյանն էր հայտարարել, իշխանությունների հետ գնաք գործարքի՝ ասել է, թե Լևոն Տեր–Պետրոսյանի խոսքը ճիշտ չենք հասկացել։
–Այն ժամանակ, երբ Լևոն Տեր–Պետրոսյանը խոսեց դրա մասին, ինքը նկատի ուներ, որ արտահերթ ընտրություններ և Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջում է միայն Կոնգրեսը և միայան Կոնգրեսի պահանջով այդ գործը չի իրականանա, բաց այսօր իրավիճակը փոխվել է և այն դարձել է հասարակության մեջ կարծես դոմինանտ գիտակցում, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, և որ պետք է ձևավորվի նոր, լեգիտիմ իշխանություն, բնականաբար, արտահերթ ընտրությունների միջոցով։ Այսօր բազմաթիվ քաղաքական ուժեր, չգիտեմ, միգուցե անգամ Դաշնակցությունը ընդունել է այդ գաղափարը։ Այս առումով մենք բոլորս միավորված ենք՝ ժողովուրդը. հասարակությունը, քաղաքական ուժերը միավորված են,–ասել է նա։

7or.am